Ռումինական մամուլն արձագանքել է Սաֆարովի գործով ադրբեջանական փողերը լվալուն

Հունգարական մամուլում կրկին մեծ աղմուկ հանած ադրբեջանական «կեղտոտ փողերի» վերաբերյալ լուրերը մեծ արձագանք են ստանում ռումինական մամուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռումինական hotnews.ro կայքէջում հրապարակված հոդվածը սկսում է այսպես․

«Վերջապես։ Մամուլը կրկին կամ արդեն նոր տեսանկյունից սկսում է զբաղվել Սաֆարովի գործով։ Հունգարական մամուլը կրկին զբաղված է Սաֆարովի ժամանակահատվածով և Օրբանի մտերիմների հաշիվներին փոխանցված ադրբեջանական փողերով։ Օրբանի կառավարությանը մոտ կանգնած ընկերությունները 7մլն դոլար են ստացել Ադրբեջանից այն տարի, երբ մարդասպան Սաֆարովը արտահանձնվեց Բաքու, որտեղ էլ նրան անմիջապես ներում շնորհվեց»։

Կայքէջը մեջբերում է հունգարական hungarianfreepress.com-ի տեղեկությունն առ այն, որ Վիկտոր Օրբանի կառավարությունը կարող էր ֆինանսական դրդապատճառ ունենալ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու համար․դա ցույց են տալիս Laudromat լրագրողական հայտնի հետաքննական մարմնի շրջանակներում հրապարակված փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ Ադրբեջանը 2.9 մլրդ եվրո է ծախսել արևմտյան որոշ կառավարություններи «գնելու» համար։

Hotnews.ro-ն, մեջբերելով հակակոռուպցիոն Atlatszo կայքէջի տեղեկությունները, մանրամասն տեղեկություն է տրամադրում արդեն իսկ հայտնի դարձած՝ 2012 թ. ադրբեջանցի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդու անունով MKB բանկում բացված հաշվի վրա ավելի քան 7 միլիոն դոլարի չափով գումար փոխանցվելու մասին։ Հաշիվը կապ ուներ օֆշորային մի ընկերության հետ, որը փակվել է 2015 թվականին և որը սերտ կապեր ուներ Ադրբեջանի կառավարության հետ։ Հունգարիա հասած գումարները փոխանցվել են Metastar Invest LLP անունով մի ընկերության կողմից Velasco International Inc.- ի հետ կապված բանկային հաշվին:

Իտալացի դատախազները նույնպես հաստատում են, որ Metastar Invest LLP ընկերությունը վճարումներ է կատարել Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Լուկա Վոլոնտեին (Luca Volonte), որը հայտնի է որպես ադրբեջանական ղեկավարության, ինչպես նաև Վիկտոր Օրբանի մերձավոր։

Velasco International Inc.-ը գրանցված է հայտնի ֆինանսական «դրախտ» Բրիտանական Վիրջինյան կղզիներում, որի բաժնետերերից է Nothingham Holding Ltd.-ն՝ Բահամյան կղզիների հետ կապված մեկ այլ օֆշորային ընկերություն։ Տեղեկությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի փոխվարչապետ Յաքուբ Էյուբովի որդին՝ Օրհան Էյուբովը, էական դերակատարում է ունեցել Velasco-ից բաժնետոմսեր ձեռք բերելու՝ Nothingham Holding Ltd- ի որոշման վրա։

Էյուբովների ընտանիքի մի ազդեցիկ անդամ Բաքվում հիմնադրված ILREM MMCA ընկերության տնօրենն էր, որը զբաղվում է Velasco-ի հետ բանկային փոխանցումներով։ Այս ադրբեջանական ընկերության սեփականատերերի շարքում է Բուդապեշտում գրանցված նախ CEU-REM Zrt., ապա Remint Zrt. ընկերությունը։ Հունգարիայի Remint մասնաճյուղը Papaver Gyogyszeralapanyag-gyarto Zrt. դեղագործական ընկերությունն է։ Այս ընկերության վարչության խորհրդի անդամներից մեկը Օրբանի կառավարության մտերիմ, հետախուզության նախկին սպա և ազգային անվտանգության փորձագետ Լասլո Ֆոլդին (Laszlo Foldi) է։

Օֆշորային ընկերությունների ստեղծման հայտնի խորհրդատու Լասլո Վարադիի (Laszlo Varadi) հետ կապված Laveco անվանումով մի ընկերություն որպես միջնորդ է ծառայել Nothingham Holding Ltd.- ի ստեղծման համար։ Laveco-ի «պաշտոնական» հաշիվները Օրբանի կառավարության կողմից վերաազգայնացված MKB Bank-ում էին հետագայում Հունգարիայի Ազգային բանկի ղեկավարի և նախկին նախարար Ֆիդես Գյորգի Մաթոլչիի (Fidesz Gyorgy Matolcsy) մտերիմ գործարար շրջանակներին վաճառելու համար, որպեսզի հետո կրկին վաճառվեն միլիարդատեր Լորինց Մեսարոսին (Lorinc Meszaros)։

Այս բարդ ցանցում հայտնվում է նաև Ռումինիայի հունգարացի Լասլո Գյորգի Կիսսի (Laszlo Gyorgy Kiss) անունը, որը ղեկավարում էր Laveco-ի Բուխարեստի գրասենյակը: Եվս մեկ տարր․Բուդապեշտում հունգարացի բանկիր Շանդոր Չանյիին (Sandor Csanyi) պատկանող մի մարքեթինգային ընկերություն կարող է օգտագործած լինել օֆշորային ընկերություններ՝ ռումինական մարքեթինգային ընկերություններ ձեռք բերելու համար։ Չանյիին ներկայացնում էր Վիկտոր Օրբանի գլխավոր խորհրդական Անդրաս Տոմբորը (Andras Tombor)։ Գործարքում օգտագործված օֆշորային ընկերություններից մեկը Nothingham Holding-ն էր։

Եւս մի կապ Օրբանի կառավարության հետ. Nothingham Holding- ը Trewfield կորպորացիայի հիմնական բաժնետերն է, որը կապված է հունգարացի գործարար Գաբոր Կովաչի (Gabor Kovacs) հետ։ Կովաչը հունգարական պետության հետ երկարատև բիզնեսի պատմություն ունի մի քանի կառավարությունների ներքո:

Ռումինական կայքէջը մանրամասն պատմում է նաև 2004թ․ դեպքերի մասին, երբ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտի ռազմական դպրոցում նախկին ԽՍՀՄ երկրներից ժամանած զինվորականների համար ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացի շրջանակներում կացնով գլխատել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար ցմահ ազատազրկման էր դատապարտվել՝ ազատ արձակվելով Բաքու արտահանձնումից հետո։

24.02.2018 Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի նկրտումներն արժանացան միջազգային բացասական արձագանքի. Eurasianet Հայոց ցեղասպանության բանաձևերին Թուրքիայի արձագանքը սպասելի էր Բակո Սահակյանը և Վիգեն Սարգսյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր Արցախի հետ առաջնագծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ 23.02.2018 Նախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման 98.4 տոկոս ցուցանիշ Շնորհավորում եմ, Հայրիկ ջան… Թուրքական զինված ուժերը կրակ են բացել Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ. կա մեկ զոհ Ադրբեջանը վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու իր հանցագործությունների համար Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը սկսել է ազատվել իր համար անցանկալի գործիչներից Ինչպես հայ ռազմական թղթակիցը բացահայտեց Էրդողանի սուտն ու թուրքական լրատվամիջոցներին հասցրեց հիստերիայի Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունը ժամանել է Հայաստան Ալիևը բարձրացրել է նախագահական թոշակը Արդարությունը պահանջում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ. Զատուլին Արցախի նախագահն ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ 22.02.2018 Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն «Ադրբեջանից արդեն ինքնասպանության հոտ է գալիս». փորձագետները նշում են ինքնասպանությունների թվի աճի հիմնական պատճառները Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին Արցախում զինծառայող է զոհվել Հայաստանի և Լիբանանի նախագահները համակարծիք են՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամերը պետք է ունենան խաղաղ լուծումներ Իրանում պարսկերենը կատարելագործած հայաստանցի ասպիրանտներն ու ուսանողները գոհ են վերադարձել երկշաբաթյա կուրսից Լիբանանը Հայաստանի կողքին է իր ժողովրդի խաղաղության իրավունքները պաշտպանելիս. նախագահ Աուն Թուրքիայի առաջընթացի մասին ԵՄ զեկույցը քննադատական բնույթ է ունենալու. Յոհաննես Հան Ադրբեջանը «Կոռուպցիայի ընկալման վարկանիշում» շարունակում է մնալ վերջին տեղերում ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին Հայաստանը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի դիրքորոշումը Ադրբեջանը իր վրա է վերցրել Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ ցեղասպանության շարունակումը. Լարիսա Ալավերդյան Իրականությունը պահանջում է բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձը. Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լիբանանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը Սումգայիթում հայերի ջարդերից 30 տարի անց Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը չի փոխվել. ՀՀ ԱԳ փոխնախարար Փայլանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին Հայաստանը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի դիրքորոշումը 21.02.2018 Հայաստանը և համանախագահները բազմիցս ընդգծել են գագաթաժողովների հանձնառությունները հարգելու անհրաժեշտությունը. Նալբանդյան ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին Ընտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է ժողովրդավարության իմիտացիա ստեղծել Զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել Լիբանանի նախագահը ժամանեց Հայաստան Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը Խոջալու. հեկեկացող սուտն ընդդեմ Չինգիզ Մուստաֆաևի ճշմարտության Արցախի նախագահն ընդունել է ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին Արցախի նախագահը մասնակցել է ոստիկանության գործունեության արդյունքների ամփոփման նիստին 20.02.2018 Լավրովը Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել Արցախի կառավարությունում վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին Ադրբեջանն արտասահմանյան ընկերությունների համար այլևս ներդրումային գրավիչ միջավայր չի հանդիսանում Սեր, պատերազմ, ազատություն. ֆրանսահայ ռեժիսորը ֆիլմ կներկայացնի Արցախի մասին Թուրք պաշտոնյաները փախել են Հունաստան Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին Հայ-թուրքական արձանագրությունների տապալման միակ մեղավորն Էրդողանն է. Բասքըն Օրան
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան