Թուրքական շնագայլի երևակայության հերթական թռիչքը

«Հայերի չհիմնավորված պահանջների դեմ պայքարի միջազգային ընկերություն» զվարճալի անվանումով կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը չի սահմանափակվել Արցախում քուրդ և աֆղանացի զինյալներ «հայտնաբերելով»: Հիմա նա գտել 1992 թվականից Արցախում «տանջվող» ավելի քան երեք հազար ադրբեջանցի գերիների: Թուրք մարզիկը գանգատվում է, որ 25 տարվա ընթացքում ո´չ մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները, ո´չ ԵԱՀԿ երկրները ոչինչ չեն արել նրանց ազատելու համար:

«Այդ գերիները ենթարկվում են ստորացումների, կտտանքների և դաժանությունների: Իրանի և Վրաստանի քաղաքացիները բազմիցս հայտարարել են, որ Քարվաճառի ճանապարհին` Զոդի շրջանում, փշոտ մետաղալարերի հետևում տեսել են գերևարված ադրբեջանցիներին, որոնց դաժանորեն շահագործում էին ոսկու հանքահորերում` նրանց ուտելու և խմելու ոչինչ չտալով»: Բացի դրանց, Գյուլբեյի խոսքով, ադրբեջանցի կին գերիներին սեռական ստրկության են հանձնում մաֆիոզ առևտրականներին, իսկ երեխաների օրգանները վաճառում:

Գյուլբեյը չի բացատրում, թե ինչպես է հնարավոր 1992 թվականից աշխատել հանքահորում և ավելին` 25 տարվա ընթացքում երեխա մնալ: Փոխարենը Գյուլբեյը հարազատ մոր անունով է երդվել, որ պատրաստվում է դիմել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովին (պարզվում է` նման բան էլ կա), արդարադատության և ներքին գործերի նախարարություններին, իսկ հետո` Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաև ԵԽ և ՄԱԿ:

Մեզ մնում է միայն ծիծաղել, քանի որ «ասաց ու արեց» արտահայտությունը, ինչպես ինքներդ եք հասկանում, Գյուլբեյին, ինչպես նաև թուրք-ադրբեջանական կեղծարարության արվեստի նրա գործընկերներին, չի վերաբերում: Այո, և ասվածը ապացույցներով փաստելն այդ երեխաների մոտ ավանդաբար ընդունված չէ:

Վերևում ասվածին արժե ավելացնել, որ ընդամենը մի քանի օր առաջ մամուլում հայտնվեց Ուկրաինայի քաղաքացու մասին լուր, ով 17 տարի է Ադրբեջանում ստրկության մեջ է գտնվում…

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր