Подпишитесь на наш канал в Telegram

Ի՞նչ է ուզում Ադրբեջանը, և ինչպե՞ս կանխել զինվորների սպանությունը սահմանին

Ադրբեջանի ռազմական ագրեսիվ վարքագիծը լայն իմաստով ունի ընդամենը մեկ պատճառ՝ թշնամական քաղաքականությունը Հայաստանի և Արցախի հանդեպ: Ադրբեջանական կողմը մշակել է տարբեր թիրախներ խոցելու հստակ մարտավարություն, որի միջոցով փորձում է լուծել թե՛ ռազմական և թե՛ քաղաքական խնդիրներ, մասնավորապես՝ ուժեղացնել Հայաստանի տնտեսական շրջափակումը ու նաև ազդել հայ հանրության բարոյահոգեբանական վիճակի վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով հունիսի 16-ին և 17-ին Արցախի և Ադրբեջանի սահմանում գրանցված ողբերգական դեպքերի մասին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով երկու օրվա ընթացքում զոհվել է 4 հայ զինծառայող:

-Պարոն Մելիք-Շահնազարյան, ինչո՞վ եք բացատրում սահմանային վերջին միջադեպերը արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Որո՞նք էին պատճառները, և ի՞նչ նպատակներ է, Ձեր կարծիքով, հետապնդում ադրբեջանական կողմը՝ սրելով ռազմական լարվածությունը:

-Ես մշտապես խոսում եմ պատճառների մասին: Ուզում եմ՝ բոլորս շատ հստակ հասկանանք, որ կա Ադրբեջանի նման վարքագծի ընդամենը մեկ պատճառ՝ թշնամական քաղաքականությունը հայկական պետությունների հանդեպ: Պատճառը չպետք է փնտրենք, քանի որ այն ակնհայտ է: Իսկ առիթները շատ են այդ թշնամությունը ցույց տալու համար: Կարող եմ մատնանշել մի քանի տասնյակ առիթներ, որոնք հիմնականում ընկնում են իրենց այդպիսի վարքագծի հիմքում:

Կարծում եմ, որ հայկական պետությունների հանդեպ Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ քննարկումը պիտի փոխվի որոշ չափով: Նախևառաջ պիտի հասկանանք, որ Ադրբեջանը ունի մի քանի թիրախ և ընտրել է ժամանակ առ ժամանակ այդ թիրախները խոցելու մարտավարություն: Դա վերաբերում է և՛ ռազմական խնդիրներին, և՛ հայկական պետությունները տնտեսապես ճնշելու, սահմանափակելու, շրջափակման ենթարկելու, ինչպես նաև հայ հասարակության տրամադրությունների վրա ազդելու մարտավարությանը: Կան նմանատիպ մի քանի թիրախներ, որոնց հարվածելու համար ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ դիմում են սահմանային իրավիճակի սրման:

-Ադրբեջանի գործողությունները սահմանում որքանո՞վ էին կապված Մինսկի խմբի տարածաշրջանային այցի կամ այլ քաղաքական իրադարձությունների հետ:

-Ես արդեն վաղուց եմ համոզվել այն փաստում, որ իրականությանը այնքան էլ չի համապատասխանում մեր այն մոտեցումը, թե Ադրբեջանի ռազմական սադրանքներն ամեն անգամ «նվիրված են» ինչ-որ մի իրադարձության: Իհարկե, Մինսկի խմբի համանախագահների այցը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ, բայց կրկնում եմ՝ Ադրբեջանը ունի տարբեր թիրախներ խոցելու հստակ մշակված մարտավարություն, և սա այդ տրամաբանության մեջ է: Եթե լրացուցիչ ազդող հանգամանք կա, օրինակ՝ նույն համանախագահների այցը, ադրբեջանական կողմը դա էլ է հաշվի առնում:

Պետք է հասկանանք, թե ի՞նչ է թիրախավորել Ադրբեջանը, ինչպե՞ս է նա փորձում խոցել այդ թիրախները, և փորձենք այդ ուղղությամբ աշխատել՝ սահմանափակել Ադրբեջանի հնարավորությունները այդ թիրախները խոցելու հարցում: Այս դեպքում ավելի քան վստահ եմ, որ ադրբեջանական կողմը, կրակելով, սրելով ռազմական իրավիճակը, ոչ միայն ռազմական կամ քաղաքական խնդիրներ է լուծում, այլև փորձում են ազդել հայ հանրության բարոյահոգեբանական վիճակի, տրամադրությունների և ընկալումների վրա: Հետևաբար պիտի լուծումներ գտնենք, թե ինչպե՞ս կարելի է չեզոքացնել Ադրբեջանից բխող այդ վտանգները:

Ի՞նչ ելքեր եք տեսնում տվյալ վիճակից, հայկական կողմը ինչպե՞ս կարող է զսպել հակառակորդին, կանխել սահմանային զոհերը: Օրինակ՝ հայկական կողմը պիտի «անհամարժեք» ռազմական պատասխա՞ն տա Ադրբեջանին, ինչպես շատերն են կարծում, քայլեր ձեռնարկի խաղաղ կարգավորման գործընթացում կամ միջազգային հանրությունից, միջնորդներից պահանջի ճնշո՞ւմ գործադրել Ադրբեջանի նկատմամբ:

–Ըստ էության, Ադրբեջանին զսպելու երկու մեխանիզմ կա. մեկը՝ դիվանագիտական, մյուսը ռազմական ճնշումն է: Փորձը ցույց է տալիս, որ այս երկու տարբերակներից բացի՝ այլ տարբերակներ փաստորեն չկան: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում հարկավոր է աշխատել այս երկու ուղղություններով՝ փորձել ավելի գործուն և ազդեցիկ դարձնել դիվանագիտական ճնշման մեխանիզմները և հատկապես ուժեղացնել ռազմական ճնշման մեխանիզմները: Համոզված եմ, որ Ադրբեջանի նման սադրանքները զուտ ռազմական իմաստով կանխելու համար հակահարվածը պիտի այնպիսին լինի, որ Ալիևի վարչակարգը կորուստները հաշվարկելիս հասկանա՝ Ադրբեջանի կորուստներն ավելի մեծ կլինեն, քան սպասվելիք օգուտները: Պետք է զրկել Ալիևին իր ներքին և արտաքին խնդիրները սահմանում լարվածություն առաջացնելու միջոցով լուծելու ռեսուրսից: Սա ռազմական խնդիրն է, բայց դիվանագիտական բաղադրիչն, իհարկե, շատ ավելի կարևոր է և նաև՝ անվտանգ: Այստեղ հայկական պետականությունն իսկապես պիտի ավելի պահանջկոտ լինի միջնորդներից Ադրբեջանի վրա ազդելու, նրանց ագրեսիվ քաղաքականությունը կասեցնելու հարցում:
Ամեն դեպքում, այս պահին մեր առջև դրված հիմնական խնդիրը հետևյալն է՝ հասկանալ, թե ի՞նչ է իրականում ուզում անել Ադրբեջանը նման գործողություններով, որովհետև միանշանակ կարող եմ ասել, որ Ալիևի վարչակազմի տրամաբանությունը զոհերի քանակի մեջ չէ, հաշվարկը միայն թվաբանությամբ չի սահմանափակվում, թե, օրինակ, 3-4 հոգի սպանելու դիմաց կարող են կորցնել 40 հոգի: Միանշանակ Ադրբեջանը նաև այլ խնդիրներ ունի:

-Ձեր կարծիքով՝ պե՞տք է հայկական կողմը ամեն դեպքում փորձի երկխոսել Ադրբեջանի հետ: Նման նախաձեռնությունը Հայաստանի կողմից կդիտվի պարտվողականությո՞ւն, զիջողականությո՞ւն, թե՞ իսկապես խաղաղությանը հասնելուն ուղղված քայլ:

-Կարծում եմ, որ պաշտոնական Երևանի որդեգրած մոտեցումը ամենաադեկվատն է ստեղծված իրավիճակի համար: Կան հստակ նախապայմաններ, որոնք բավարարելու պարագայում միայն պետք է շարունակել բանակցային գործընթացը: Դրանք ընդամենը տեխնիկական խնդիրներ են. հայկական կողմն ուզում է համոզված լինել, որ երկխոսության ընթացքում նոր զոհեր չեն լինի, և իրավիճակը սահմանին վերահսկելի կլինի: Քանի դեռ դա չկա, երկխոսելու իմաստ, մեծ հաշվով, չկա: Իհարկե, կարող ենք պատրաստակամություն հայտնել, նույնիսկ որոշակի հանդիպումների գնալ զուտ կոնֆլիկտի միջազգային ընկալման համապատասխան ֆոնը ապահովելու համար, բայց հասկանում ենք՝ դա արդյունք չի տալու անվտանգության տեսանկյունից, քանի դեռ այդ նախապայմանները կատարված չեն:

–Կարծիք կա, թե ինչ-որ առումով Մինսկի խմբի մայիսի 18-ի հասցեական հայտարարությունը հրահրեց ադրբեջանական կողմին դիմելու ավելի ագրեսիվ գործողությունների: Համաձա՞յն եք նման տեսակետ ունեցող մարդկանց հետ:

–Կարծում եմ՝ դա չէ հիմնական պատճառը, որովհետև նախկինում էլ է եղել հասցեական հայտարարություն Մինսկի խմբի կողմից: Երկրորդ՝ կրկին վերադառնում եմ առաջին հարցի պատասխանին, որ պետք չէ տեխնիկական պատճառներ փնտրել: Ակնհայտ է, որ Ադրբեջանն ունի մշակված մարտավարություն և առաջնորդվում է այդ մարտավարությամբ: Մնացածը՝ կողքից հնչող հայտարարությունները կամ իրադարձությունները, ընդամենը կատալիզատորի դեր են խաղում իրենց մարտավարության հերթական քայլը կատարելու համար:

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան