Շարքային Ֆաթուլլաևի փրկությունը

Անկեղծ ասած, դժվար է հետևել ադրբեջանական քարոզչության մոլլա Հապոնի` Էյնուլ Ֆաթուլլաևի` սեփական կաշին փրկելու հուսահատ փորձերին: Իրավիճակը, որում հայտնվել է նա, նախանձելի չէ: Սկզբում Ֆաթուլլաևը չի կարողացել դիմանալ վերադասի կողմից տրված`այսպես կոչված, «խաղաղության պլատֆորմի»« տարածման տեմպին, հետո սկսեց դայակություն անել Բաքու փախած հոգեկան հիվանդ հայերի վրա, հետո էլ լրիվ կորցրեց Վահան Մարտիրոսյանի նկատմամբ վերահսկողությունը, ով սկսեց սեփական նամակագրությունները լցնել ինտերնետ: Թե ուրիշ ինչ կարող էր անել Մարտիոսյանը, Ֆաթուլլաևը միայն կարող էր կռահել: Բայց թե նրանց հետ ինչպես կվարվի ալիևյան ռեժիմի պատժիչ մեքենան, նա, հավանաբար, գիտի: Եվ հիմա, ապրելով`անընդհատ սպասելով կա´մ նախագահի վարչակազմից զանգի, կա´մ բացահայտող նամակագրության հերթական չափաբաժնին, Ֆաթուլլաևը որոշել է ամեն դեպքում ձեռքերը ծալած չնստել և ինչ-որ կերպ անվտանգության գոտի ստեղծել իր շուրջը:

Նախ և առաջ, մեր Ֆատյան որոշեց Մարտիրոսյանի դեմ հակագրոհ կազմակերպել` խնդրելով չարաբաստիկ «պլատֆորմի» մնացյալ բոլոր մասնակից-ապուշներին արտահայտվել նրա դավաճանության առիթով: Բայց, համաձայնվեք, սեփական ժողովրդի դավաճանին թշնամու նախագծերի մեջ մեղադրելը դժվար է: Դավաճանը դավաճան է, ի՞նչ կարելի է սպասել նրանից: Դա դժվար է անել նաև նրա համար, որ Ֆաթուլլաևի թիմում հայտնվել են Մարտիրոսյանի պես դավաճաները` հետն էլ լիովին անգրագետ: Այնտեղ գտնվող ջաղինյանների և ավետյանների անունից գրված տեքստերի վրա ծախսելով կես օր` Ֆաթուլլաևը հասկացավ, որ այդպես կարող է ծուղակի մեջ հայտնվել: Ակամայից հիշեց սեփական անցյալը, երբ ինքը ճիշտ այնպես, ինչպես Մարտիրոսյանը, փախավ Ադրբեջանից, եկավ Արցախ և հոդված գրեց այն մասին, որ հայերը մեղավոր չեն Խոջալուի բնակչության սսանության մեջ: Այն օրերի ծանր հիշողությունները Ֆաթուլլաևին ստիպեցին սթափվել և փոխել պաշտպանության ռազմավարությունը:

Սկզբում Ֆաթուլլաևը հայտնվեց մեղայականով, իբր, տեսեք` ես մարդկանց հավատացող, վստահող մարդ եմ և այլն: Հետո նրա բախտը բերեց… Եվ սկսեցին նրանց կողմից ղեկավարվող էլեկտրոնային լրատվամիջոցների էջերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նվիրված ներբողներ հրապարակվել` Ալիևն այսպես է, Ալիևն այնտես է, երկիրը փրկել է անկումից, փրկել է Ադրբեջանի սահմաններին մոտեցող հրդեհից…, լյա-լյաներ:

Այդ Ֆաթուլլաևը հիմար է: Անգամ այդ գործը նա խելացի ձևով չի կարողանում անել: Նա պետք է Ադրբեջանը համեմատեր Լիբանանի, Իրաքի և Սիրիայի հետ: Իսկ հետո վստահորեն հայտարարել. «Աշխարհը խոհեմացել է. կայունությունը ժողովրդավարությունից կարևոր է»: Ապուշ, ախր չի կարելի պարանից խոսել տանը, որտեղ կախվել է բնակիչներցի մեկը: Այս ամենից հետո ինչպե՞ս է կարող ենք փրկել մոլլա Հապոնին: Սթափվիր, Ֆատյա, դու լուրջ խնդիրներ ունես: Եթե այդպես շարունակես, անգամ մենք չենք կարողանա օգնել քեզ: Բացի հետագայում քո գերեզմանաքարին հետևյալ միտքը գրելուց. «Նա հավատում էր մարդուն` անգամ այն բանից հետո, երբ հարվածեցին նրա մեջքին»…

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Կապված նյութեր