Հայաստանը ողջունել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ընդունումը

Հայաստանը գնահատում է այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մարդու իրավունքների համաեվրոպական գործիքների հավասար կիրառմանը ողջ մայրցամաքում՝ առանց տարբերակման, ներառյալ՝ հակամարտությունների գոտիներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստում ունեցած ելույթում ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործե րի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա շնորհավորել է Իոաննիս Կասուլիդիսին Նախարարների կոմիտեի հաջող նախագահության կապակցությամբ: «Կիպրական նախագահության առաջնայնությունները լավագույնս միտված էին արձագանքելու այն մարտահրավերներին, որոնց այսօր առերեսվում է Եվրոպան: Այդ առաջնայնություններից մշակութային ժառանգության պաշտպանությունը հատկապես կարևոր է հայ ժողովրդի համար, ով մշակութային արժեքների հսկայական կորուստներ է կրել իր պատմության ընթացքում և բոլորովին վերջերս` Ադրբեջանում` այդ երկրի կառավարության ձեռքով, և Սիրիայում` ահաբեկչական խմբավորումների կողմից: Այս առումով մենք ողջունում ենք Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ընդունումը»,- նշել է ԱԳ նախարարը:

Որպես կիպրական նախագահության մեկ այլ առաջնահերթություն նա առանձնացրել է Կրթության միջոցով ժողովրդավարության հաստատումը՝ որպես համերաշխ և հանդուրժողական հասարակությունների ստեղծման կարևոր միջոց: «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում առանցքային դեր է խաղում ժողովուրդների հիշողության իրավունքը, նրանց իրավունքը հիշատակի հարգման, կրթության միջոցով իրազեկելու նախկինում տեղի ունեցած ողբերգությունների մասին»,- ասել է Նալբանդյանը։

Նա ողջունել է այն փաստը, որ «Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության իրավիճակի» մասին իր տարեկան զեկույցում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հատուկ անդրադարձ է կատարել պոպուլիզմին, ինչը հատկապես վտանգավոր է, երբ զուգորդվում է պետության կողմից սատարվող ատելության քարոզով և այլատյացությամբ: «Ազատ մամուլը, մարդու իրավունքների և ժողովրդավարական քաղաքացիության վերաբերյալ կրթությունը, ակտիվ քաղաքացիական հասարակությունը անհրաժեշտ են` հաղթահարելու այս երևույթը: Ավելին, «օրենքի գերակայություն» եզրը իրենից ներկայացնում է կոնցեպտ, որը տրամագծորեն հակադրվում է «ուժի գերակայությանը» կամ «ուժի կիրառմանը»:

Մենք գնահատում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մարդու իրավունքների համաեվրոպական գործիքների հավասար կիրառմանը ողջ մայրցամաքում՝ առանց տարբերակման, ներառյալ՝ հակամարտությունների գոտիներում: Եվրոպայի խորհրդի առաջնային նպատակն է ապահովել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ընդհանուր արժեքների և անհատների իրավունքների իրականացումը պայմանավորված չլինի տարածքի կարգավիճակով, որտեղ բնակվում է ժողովուրդը»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարարը:

 
23.04.2018 Արցախի նախագահը Երևանում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը Վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Արցախի նախագահին. քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակ Նադյա Մուրադը հորդորում է բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել Միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի Բաքվին զսպելու և առաջնագծից զինտեխնիկան հետ քաշելու ուղղությամբ. Նալբանդյան Սերժ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել ՊԲ-ն առաջնագծում ադրբեջանական ուժերի և միջոցների կուտակումների մասին վկայող նոր տեսագրություն է հրապարակել Արցախի արտգործնախարարը հանդիպել է Աբխազիայի գործընկերոջ հետ ՊՆ-ն խստորեն դատապարտում է խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից հավաքին մասնակցությունը Դամասկոսում հրթիռակոծման հետևանքով սիրիահայ է մահացել Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը զգաստության կոչ է արել Էրդողանի հակառակորդ Աքշեների ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին 21.04.2018 Ինչպես սահմանված է ժանրի կանոններով… Ադրբեջանում կախվել է Արցախի հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի ևս մեկ մասնակից Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել Հյուսիսային Կորեն հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է 320 անգամ 20.04.2018 Բելառուսի նախագահը Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիտվայի դեսպանի հետ Գարո Փայլանը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել քաղաքացիություն շնորհել ցեղասպանության զոհերի ժառանգներին Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում արտերկրի գործընկերներից Արցախ այցելելը հանցագործություն չէ. բելգիացի պատգամավորներ ՌԴ-ի զինվորական օդաչուներին Սիրիայում ռազմարշավից հետո կզինեն նոր փրկարար հանդերձանքով Բակո Սահակյանն ընդունել է բասկետբոլի Ա լիգայի առաջնությունում հաղթած «Արցախ» թիմին Թուրքիան իր ոսկու պաշարները դուրս է բերել ԱՄՆ-ից. Hürriyet Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ ՍԱՊԾ պատվիրակությանը Ձեր մասնագիտական հմտությունները կօգնեն Հայաստանին հասնելու նոր հաջողությունների. Նազարբաևի ուղերձը Սերժ Սարգսյանին ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում ընտրությունների անցկացման հեռանկարով 19.04.2018 ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Վաղաժամ ընտրությունների առաջարկը թուրքական մեջլիսում քննարկվելու է շաբաթվա վերջին Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Հայաստանը պատրաստ է առաջ մղել ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը. Արմեն Սարգսյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն Դողու Փերինչեքը Թուրքիայում վաղաժամ ընտրությունների նշանակումը համարում է իշխանությունների վախի արդյունք ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել ՀՀ նախագահի հրամանագրերով երեք նախարարներ են նշանակվել Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի օգնականների է նշանակել Արցախի նախագահն ԱԺ նիստում ներկայացրել է 2018 թվականի ծրագրերը Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Թուրքիայում յոթերորդ անգամ երկարացվել է արտակարգ դրության ռեժիմը 18.04.2018 Էրդողանը նախագահական ընտրություններում կին մրցակից կունենա. Աքշեները կառաջադրի իր թեկնածությունը Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է ՀՀ արտգործնախարար Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ նորանշանակ փոխվարչապետներին Ռոբերտ Քոչարյանը զանգահարել է Սերժ Սարգսյանին և շնորհավորել նրան Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի Ադրբեջանի Միլլի մեջլիսում տեղի է ունենում Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը Արցախում ՊԲ զինծառայողն ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել 17.04.2018 Հայկական ոսկու որոնման ուղեցույց՝ թուրքական հեռուստաեթերում Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան