Պատասխան գործողությունների մարտավարությունից դեպի կանխարգելից հարվածների մարտավարություն

Մայիսի 15-ին օրը ցերեկով թշնամին, կիրառելով Spike տիպի իսրայելական արտադրության կառավարվող հրթիռ, շարքից հանել է Արցախի ՊԲ-ին պատկանող «Օսա» զենիթահրթիռային մեկ համակարգ: Բարեբախտաբար, մեր զինծառայողներից ոչ մեկը չի տուժել:

Ինչպես երևում է, «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակում, որը ստեղծվել է արցախա-ադրբեջանական սահմանին, մարդկային և տեխնիկայի կորուստները, ցավոք սրտի, անխուսափելի են: Այլ հարց է, թե ինչպես դրանք հասցնել նվազագույնի:

Չեմ ուզում անդրադառնալ այս միջադեպի մանրամասներին: Դրա համար կան մասնագետներ: Կցանկանայի այսօր ուրիշ բանի մասին խոսել:

Փաստը մնում է փաստ. հետպատերազմական ամբողջ ընթացքում մենք եղել ենք և կանք բացառապես «մարտահրավերներին պատասխանողի» դերում` ինչպես հիմա դա ընդունված է ասել: Ինչու է որոշվել թշնամու հետ փոխհարաբերություններում հենց նման մարտավարություն ընտրել, անձամբ ինձ բոլորովին անհասկանալի է: Առավելևս, որ արդեն վաղուց համոզվել ենք դրա ցածր արդյունավետության մեջ: Ալիևյան ռեժիմի համար մեր պատասխան գործողությունները կաթիլ են ծովի մեջ: Նրա համար ասկյարները ծառայում են որպես թնդանոթի ձրի միս, իսկ հակահայկական հոգեկան հիվանդությունը և սահմանին մշտական լարվածությունը մնում են` համատարած բոլոր բնագավառներում ներքին խնդիրներից տեղի հասարակ ժողովրդի ուշադրությունը շեղելու միակ տարբերակը: Իսկ մեր կորուստները, չնայած սահմանային ենթակառուցվածքների պարբերական բարելավմանը, տարեցտարի շարունակում են աճել:

Իմիջիայլոց, արդեն վաղուց հաստատակամորեն կոչեր են հնչում` «պատասխան գործողությունների» մարտավարությունը թշնամու կրակակետերի ճնշմամբ և կանխարգելիչ հարվածներ հասցնելով փոխելու մասին: Ի դեպ, այդ կոչերն ինչ-որ դիլետանտների շուրթերից չեն հնչում, որոնք գլուխ չեն հանում ռազմական գործից: Դրանք հնչեցնում են զինվորականները, ովքեր կոնկրետ հաղթական գործողություններով ապացուցել են իրենց բարձրագույն պրոֆեսիոնալիզմը, ինչպիսիք են օրինակ` Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը.

«Ես, բնավ, ռազմական գործողությունները վերսկսելու կոչ չեմ անում: Որպես ռազմական գործիչ` ես առաջարկում եմ ճիշտ պլանավորված, նպատակաուղղված հարվածներ հասցնել և շփման գծի վրա գերիշխող դիրք գրավել: Եթե մենք դա չանենք, ադրբեջանական կողմը շփման գծի վրա մշտապես կբորբոքի իրավիճակը»,- հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է նա: Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով` սահմանին անընդհատ լարվածություն պահելով` թշնամին այդպես փորձում է լարվածության մեջ պահել հայ հասարակությանը` այն դեպքում, երբ Ադրբեջանի զինված ուժերը անկարող են մարտական առաջադրանքներ կատարել, որի վկայությունը հանդիսանում են ինչպես ձախողված դիվերսիաները, այնպես էլ անցած տարվա ապրիլին բլից-կրիգի փորձի լիակատար տապալումը:

«Որպես ռազմական գործիչ` ես գտնում եմ, որ ճիշտ չէ նստել և սպասել, թե երբ Ադրբեջանը կձեռնարկի հերթական դիվերսիան: Անհրաժեշտ է կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել: Ժամանակակից տեխնիկական ռեսուրսները և տեղանքի մասին մեր ունեցած գիտելիքները մեզ թույլ են տալիս անել դա»,-շարունակում է Կոմանդոսը: Եվ նա լավ գիտի` ինչ է ասում: Քանի որ իր մշակած «Հարսանիք լեռներում» փայլուն ռազմագործողությունը, որն իրականացվել է Արցախի մայրաքաղաք Շուշին յոթանասունամյա թուրքական գերությունից ազատելու համար, մեծ հաշվով, կանխարգելիչ էր: Բառացիորեն նույն օրերին թշնամին Ստեփանակերտի վրա լայնամասշտաբ հարձակում էր ծրագրել` Ղարաբաղյան հարցը` հօգուտ իրեն վերջնականապես լուծելու համար: Գործողությունը, որը տեղ-տեղ ուղեկցվել է, Շուշիի բանտի պատերի պես ուղղաձիգ ժայռեր բարձրանալով, այնքան է շշմեցրել անդրկովկասյան թուրքերին, որ նրանք, գերսպառազինված լինելով, մի քիչ հետո անընդունակ էին կազմակերպելու Լաչինի (Բերձորի) պաշտպանությունը և ամոթալի փախուստի են դիմել: Սուվորովն անտեղի չի ասել` թուրքին ստիպիր փախչի և նրան արդեն չես կանգնեցնի:

Իսկ հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող էր լինել, եթե այդ տարիներին մենք, ինչպես այսօր, «պատասխան հարվածի» մարտավարություն որդեգրեինք և սպասեինք Ստեփանակերտի վրա թշնամու վերջնական հարձակմանը…

Թշնամու` կենդանի ուժով և տեխնիկայով անընդհատ գերակշռության պայմաններում կանխարգելիչ հարվածները մեր օրերի ինչ-որ գյուտ չէ: Նման մարտավարություն մի անգամ չէ, որ թշնամու հետ մարտերում կիրառել են մեր ազգային հերոսները: Օրինակ` 1920թ. հոկտեմբերի 10-ին մեծ զորավար և ազգային գործիչ Գարեգին Նժդեհն ընդամենը 50 հոգով գիշերային հանկարծակի հարվածի արդյունքում փախուստի է մատնել Կապանը գրաված ռուս-թուրքական զորամասին, ինչն էլ դարձավ ամբողջ Սյունիքում հակաբոլշևիկյան ամսպամբության կոչ: Ճիշտ նույն ձևով, շեշտակի և կոշտ հարձակումներով իր ժամանակին գործել է նաև հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Համազասպը` սեփական օրինակով ապացուցելով, որ մի քանի հայ ֆիդայիներն ի զորու են` թշնամուն սարսափ ներշնչելով, գրավել ամբողջ Ադրբեջանը: Նիկոլ Դումանի ջոկատը Բաքվում հենց այդ սկզբունքով է գործել, ինչը հանգեցրեց նրան, որ 1905թ. այդ ապականված քաղաքում հայերի կոտորածը սկսեցին անվանել հայ-թաթարական:

Ավելին ասեմ: Հարգանքի տուրք մատուցելով մեր տղաների հիշատակին, ովքեր Ապրիլյան պատերազմի ընթացքում կռվել են ամեն մի դիրքի համար` առավելևս, չեմ կարող չնշել, որ մեր հաղթանակը ապահովել են հենց հեռահար հրետանու կանխարգելիչ հարվածները` ճշգրտությամբ հասցված թշնամու` Ակնայի (Աղդամի) ուղղությամբ կուտակված ռազմական տեխնիկային: Դրանից հետո կասպիական բռնապետը արցունքներն ու փսլինքը սրբելով ` ճիշտ այնպես, ինչպես 1994թ. հայրը, նետվել է` պոկելու մոսկովյան հեռախոսի լսափողը: Հանուն արդարացված հպարտության, հանուն մեր զոհված և կենդանի հերոսների` Ապրիլյան պատերազմի այդ կարևոր դեպքի մասին մեզ մոտ ընդունված չէ խոսել, քանի որ հակասում է տխրահռչակ «պատասխան հարվածների» քաղաքականությանը:

Եվ կրկին` Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքերից.

«Ես միշտ ասել եմ, որ պետք չէ Ադրբեջանի կողմից հարված սպասել, որպեսզի պատասխան հարված հասցվի: Դա թույլատրում է նաև ՄԱԿ-ի Կանոնադրությունը. «Եթե տեսնում ես, որ հարձակում է նախապատրաստվում, կարող ես ինքդ կանխարգելիչ հարված հասցնել: Ես ունեմ քարտեզ, որի վրա նշված են 12 կետեր, որոնք բնակեցված չեն, բայց այդտեղ կարևոր ինժեներական ենթակառուցվածքներ են տեղակայված, և եթե հարվածենք այդ կետերի վրա, կարելի է զգալի վնաս հասցնել: Դրանք էլեկտրակայաններ են, գազատար խողովակներ, նավթատար խողովակներ: Դա նաև Մինգեչաուրի ջրամբարն է, երկու հզոր էլեկտրական կայաններ, որոնք ապահովում են Ադրբեջանի բնակչության 40 տոկոսին, Բաքվի մոտակայքում գտնվող նավթահորերը: Այսինքն` եթե հարված հասցվի դրանց, ոչ թե Բաքվին, ապա մարդիկ չեն զոհվի, փոխարենը կոչնչացվեն ռազմավարական օբյեկտները, ինչը կարող է սթափեցնել նրանց: Մենք իրավունք չունենք երկրորդ հարձակումը և նոր ապրիլյան դեպքեր թույլ տալու»: Եթե Ադրբեջանը մտադիր է հարձակվել, ապա միջազգային իրավունքը թույլ է տալիս կանխարգելիչ հարված հասցնել»:

Ենթադրում եմ, որ առարկություններ կլինեն. իբր, իսկ միջազգային հանրության արձագա՞նքը: Իսկ, վերջին հաշվով, ինչո՞ւ մենք պետք է անհանգստանանք միջազգային հանրության արձագանքի համար, որը երկար տարիներ լուռ, մատների արանքով է նայել և անգամ ակտիվ ձևով ծածկել է բաքվեցի երկարաքիթ բռնապետի «չարաճճիությունները»` այդ թվում և` Հաագայի տրիբունալին արժանի ռազմական հանցագործությունները: Եթե միջազգային հանրությունը, ինչպես 90-ական թվականներին, ի վիճակի չէ քաշել նրա սանձերը, ապա հայ զինվորը հաճույքով կրկին կկատարի այդ առաջադրանքը…

ՊԱՆԴՈՒԽՏ

 
25.04.2018 Վարչապետի իր թեկնածուի հարցով ՀՀԿ-ն որոշում կկայացնի քաղաքական ուժերի երկխոսությունից հետո Քաղաքագետի դիտարկմամբ՝ Փաշինյանն ու կողմնակիցները պատրաստ չեն Կարեն Կարապետյանի առաջարկած արտահերթ ընտրություններին ՌԴ-ն Հայաստանում մոտ ապագայում կոնսենսուսային լուծման հույս ունի. Պեսկով ԶՈւ-երի կառավարման բնականոն գործընթացը ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ. Արծրուն Հովհաննիսյան Մարտական ծառայության մեկնող ավտոշարասյունը կանգ է առել ճանապարհը փակած մի խումբ անձանց պատճառով. «Երկիր Մեդիա» ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը հորդորել է գործընթացներն անհապաղ տեղափոխել իրավական դաշտ «Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել՝ մենք ինչ ենք ասում. վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ում». Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ դեսպանների հետ, հանդիպելու է նաև ՌԴ և ԱՄՆ դեսպանների հետ Կարեն Կարապետյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կողմնակիցն է. ժողովրդի ընտրյալ լինելու այլ հայտանիշ չկա Երևանում ապրիլի 12-ից 23-ը ավտոկայանատեղերի համար չվճարելու պատճառով վարչական տույժեր չեն կիրառվի ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կլինի հանրապետության հրապարակում» ՍԴՀԿ-ն կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորությունները Կարեն Կարապետյանի հայտարարությունը (տեսանյութ) Եթե լուծումներ չգտնենք, ապա խնդիրներ ենք ունենալու ամեն ինչում ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքեյը Հայոց ցեղասպանության ճանաչումն իրենց բարոյական պարտքն է համարում Հայկական շուկա է մուտք գործում Germania ավիաընկերությունը Անկայուն վիճակը չի կարող օգուտ տալ երկրին. Կարապետյանը ՀՀ քաղաքացիներին առավելագույնս սթափ լինելու կոչ է արել Կարեն Կարապետյանի համար ընդունելի չէ ժողովրդի թեկնածու ընտրելու Փաշինյանի առաջարկած ձևը Ավստրիայում ՀՀ դեսպանը քաղաքավարության այց է կատարել Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարին ՀՀ նախագահը խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ ԱՄՆ-ն հորդորում է Հայաստանին գնալ երկխոսության ճանապարհով 24.04.2018 Ղազախստանի վարչապետը Կարեն Կարապետյանի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին ԵԽԽՎ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հետաձգել արտահերթ ընտրությունները Ադրբեջանի սահմանապահները կանխել են Թուրքիայից Իրան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրման հերթական փորձը Արցախի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերի մասին Թուրքիայի հարավ-արեւելքում երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 39-ի Հրապարակվել է Ադրբեջանի ժողովրդից Ալիևների ընտանիքի թալանած ունեցվածքի հերթական մասը Հունաստանի հայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նիդերլանդները կարող է երկու հայ երեխայի արտաքսել Հայաստան Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին Ոստիկաններն արգելել են Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման անցկացումը Հայկական համայնքը Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առաջ ցույց է կազմակերպել Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. Կարեն Կարապետյան ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ստեղծված իրավիճակին երկխոսության միջոցով լուծում տալու ջանքերին ԵԽԽՎ համազեկուցողները Սերժ Սարգսյանի քայլը համարձակ են որակել Արայիկ Հարությունյանը ընդունել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում կլինի. բանախոսներից է թուրք պատմաբան Աքչամը Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը Ալիևը մեկնում է Թուրքիա Կայացել է Կարապետյան- Մեդվեդև հեռախոսազրույցը 23.04.2018 ԵԱՀԿ Մինսկի Խումբը կոչ է անում ծանր զինտեխնիկան առաջնագծից հեռու պահել Արցախի նախագահը Երևանում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը Վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Արցախի նախագահին. քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակ Նադյա Մուրադը հորդորում է բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան