Ադրբեջանում շարունակում են ոչնչացնել ռուսական գերեզմանատները

Անդրկովկասյան թուրքերը, այսինքն` ադրբեջանցիները, համազգային տոնի` Հաղթանակի օրվա նախօրեին, ուղղակի, չէին կարող հերթական նվերը չպատրաստել Ռուսաստանի և ռուսների համար, որոնց հետ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքով, նրանց միավորում է դեռևս Չինգիզ խանի, Բաթու խանի, Թոխթամիշի և այլ «ադրբեջանցիների» ժամանակներից եկող հազարամյա բարեկամությունը:

Ըստ էության, ադրբեջանցիներն այդ ամուր բարեկամությունը մեկ կամ երկու անգամ չէ, որ ապացուցել են. մե´կ Շամխորում գնդակահարելով ռուս զինվորներին, մե´կ հարձակվելով հանրապետությունում տեղաբաշխված խորհրդային զինվորականների վրա (1989-1990թթ.), մե´կ Ռուսաստանին վռնդելով Կուտկաշենում գտնվող ռադիոտեղորոշման կայանից, որը հանդուրժողականորեն վերանվանվանվել է Գաբալա, մե´կ անընդհատ սպառնալով Ադրբեջանում ապրող ռուսներին, մե´կ խորհրդային դիվիզիաները անվանելով «ադրբեջանական», մե´կ մամուլում պարբերաբար հրապարակելով ընդգծված հակառուսական ուղղվածության շովինիստական նյութեր:

Եվս մեկ խիստ բարեկամական քայլ արեցին անդրթուրքերը` փակելով ռուսական դպրոցները Ադրբեջանի՝ էնթիկ ռուսներով, ինչպես նաև այլ բնիկ ժողովուրդներով բնակեցված շրջաններում: Այսպես, Բելոկանյան շրջանի Քատեղ գյուղի տեղաբնիկ, ազգությամբ ավար Ֆաթիմա Կադիրովան պատմում է.

«Մեզ հաճախ են ասել, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամուր բարեկամություն է: Բայց իրականում բոլորովին այդպես չէ: 17-րդ դարից սկսած մեր շրջաններում կային մի քանի ռուսական դպրոցներ, հիմա չկան: Իսկ երբ մենք դիմել ենք իշխանություններին, որ գոնե մեկը բացեն, մեզ պատասխանել են. ովքեր ուզում են ռուսերեն սովորեն, թող գնան Ռուսաստան, այնտեղ սովորեն»:

Բայց անդրթուրքերի կողմից բարեկամության ամենանախընտրելի դրսևորումը ռուսական գերեզմանների սիստեմատիկ ոչնչացումն է: Միայն վերջին 10 տարում Ադրբեջանում մասամբ կամ լրիվությամբ ոչնչացվել են հետևյալ ռուսական գերեզմանատները. Սարը կղզու գերեզմանատունը, Նարիմանովյանը, Մոնտինյանը, Ահմեդլինյանը, Սումգայիթյանը, Զաբրատյանը: Այս ցուցակը կարելի է շարունակել:

Ադրբեջանա-ռուսական բարեկամության բազմաթիվ այլ դրսևորումների հետ կարելի է ծանոթանալ «Ռուսաստանի և ռուսների դեմ Ադրբեջանի չհայտարարված պատերազմը» վերնագրով հրապարակումների շարքում` ինչպես Voskanapat.info-ում, այնպես էլ իմ «Живой Журнал»-ում`  նույն անվանումով:

Բայց վերադառնանք Հաղթանակի օրվա առթիվ Ադրբեջանի կողմից ռուսներին մատուցված «նվերին»: Այս անգամ անդրթուրքերը «հեծանիվ չհորինեցին», այլ նվերը եղավ հերթական ռուսական գերեզմանը քանդելու մասին իշխանությունների կարգադրությունը: Այս անգամ` տեղակայված հանրապետության Խուդաթի շրջանում: Նրա ոչնչացումն արդեն սկսվել է: Տեղի ունեցողի և դրա հանդեպ Ադրբեջանի ռուս քաղաքացիների արձագանքի մասին, որոնց հարազատները թաղված են այստեղ, կարելի է իմանալ` դիտելով ստորև ներկայացված տեսանյութը:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր