Տանո՞ւլ են տալիս արդյոք հայերը տեղեկատվական պատերազմում

Ես չգիտեմ, թե ով է լուր տարածել, թե հայերը տանուլ են տալիս տեղեկատվական պատերազմում: Հնարավոր է` մենք ինքներս: Հնարավոր է մենք բոլորս` հատկապես 2016թ. ապրիլի 2-ից հետո, երբ սկսեցինք փնտրել տեղի ունեցածի պատճառները: Միևնույն ժամանակ կողմնացույցի սլաքները վերջնականապես փչացան: Կարևոր հարցերին նրանք տվեցին շատ տարբեր պատասխաններ. զենք վաճառող ռուս մագնատներ, զգոնությունը թուլացրած հայ ուժայիններ, կոռուպցիա, վիթխարի պարտք… Արդեն 2016թ. հուլիսին հանգստացնող ամփոփագրեր ի հայտ եկան` հայկական կողմի լրացուցիչ սպառազինության մասին, այն մասին, որ Հայաստանը գործի է դնում բոլոր ջանքերը, որպեսզի Ռուսաստանը դադարի զանգվածային ոչնչացման .զենք վաճառել և այն մասին, որ բացի Ադրբեջանից, ոչ ոք պատերազմ չի ուզում:

Սովորաբար, երբ խոսում են տեղեկատվական պատերազմում պարտվելու մասին, նկատի է առնում ռուս հասարակական կարծիքի վրա նրանց դաշնային ԶԼՄՆ-երի միջոցով ազդեցության լծակների բացակայությունը, որն, ընդհանուր առմամբ, առաջ է բերում ռուսների անտարբերությունը` Ղարաբաղի հանդեպ: «Ֆորպոստ» հասկացությունը Սերգեյ Շոյգուի թեթև ձեռքով պայմանականություն է դարձել: Այդուհանդերձ, հայերը շատ լավ գիտեն, որ Ռուսաստանը Արցախը կկորցնի միայն սեփական ծուլության պատճառով:

Հայկական ԶԼՄ-ների ռուսալեզու հատվածը բարձր մակարդակով անսպառ հումորով վերլուծություններ և հրապարակախոսություններ է տպագրում: Այլ հարց է, թե ով է դրանք կարդում: Կարելի է հայկական տեղեկատվական դաշտի բովանդակային վերլուծություն անել` հասկանալու համար, թե լուրերի որ մասն է ռուսական թեմատիկայով և ինչ բովանդակություն ունի այն, որպեսզի թիրախավորվեն և ճնշվեն խոցելի տեղերը:

Իսկապես, ռազմավարական մակարդակում հայերը տանուլ են տալիս տեղեկատվական պատերազմն Ադրբեջանին: Կարծես եվրասիական տեղեկատվական դաշտում ահռելի միջոցներ է պետք ներդնել, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման և հայկական գյուղերի, դպրոցների վրա կրակ բացելու ռիսկի, երեխաներին սպանելու դեպքում, ինչպես եղավ 2016թ. ապրիլին, Ռուսաստանի հասարակական կազմակերպությունները խստորեն դատապարտեն Բաքվի ագրեսիան: Այնտեղ ինչ էլ լինի, ժամանակն աշխատում է հայերի օգտին: Յուրաքանչյուր նոր տասնամյակի հետ Արցախի իշխանություններն էլ ավելի կամրապնդվեն, իսկ ադրբեջանցիների այն սերունդը, որ ապրել է ԼՂՀ-ում, կանցնի-կգնա, ինչպես նաև, ի միջիայլոց, ածխաջրածնային ռեսուրսները կսպառվեն: Եվ պայքարել մի հողի համար, որն ադրբեջանցիների նոր սերունդները տեսել են միայն նկարներում, ամեն անգամ ավելի դժվար կլինի: Վերջ ի վերջո, սլավոնացիները նույնպես երբևէ ապրել են գերմանական Ռյուգեն կղզում, ինչպես նաև` Ալյասկայում:

Անկասկած, մեդիատարածքում ևս գերարտադրության ճգնաժամ է լինում: Լրագրության մեջ «Դորենկոյի սինդրոմ» հասկացություն կա: Դա նշանակում է մարդուն այնպիսի հակափիառ անել, որ նրան սկսեն սիրել: Մի այլ կարգի ծայրահեղության մեջ ընկնել և հակառակ արդյունք ստանալ: 2003թ. Լուժկովի հետ հենց նման բան է եղել: Այնպես որ, եթե ինտերնետում շեշտերն այնպես դրվեն, որ դրանք ընդունվեն որպես Horror Vacui կամ «դատարկության վախ», ապա ինքնստինքյան ի հայտ կգա արդարացի գնահատականը նրա, որ անզուսպ առասպելագործությունը համարվում է կռվելու անկարողության, առաջապահ դիրքերում վախկոտության և անվերջ հռետորության հակառակ կողմ:

Ներկայումս տեղի է ունենում հետևյալը. Ադրբեջանը գրավում է սանտիմետրեր, կորցնում` կիլոմետրեր, Բյուլբյուլօղլին պատառոտում է իրեն ՅՈՒՆԵՍԿՕ-ում, փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը հավանություն է տալիս, բայց ԶԼՄ-ներում և բլոգոլորտում այնպիսի սյուժեներ են հայտնվում ի դեմս Լեյլա Ալիևայի բանաստեղծությունների և սպիտակ դաշնամուրի մոտ գտնվող բաճկոնով անձնավորության, ով երգում է իր սիրո՝ մեծն Հեյդարի մասին։ Եվ այդ ամենի ետևում միայն մի բան է երևում. միլիարդավոր մանաթներ ու կարմիր խավիար:

Վալերիա ՕԼՅՈՒՆԻՆԱ

Կապված նյութեր