Մեր կռիվն ու Հայոց լեռներում մոռացված միջնորդները

Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին լարվել է։ Միացյալ Նահանգները գիշերը Tomahawk թեւավոր հրթիռներ է արձակել Սիրիայի կառավարական բանակի ռազմական օդակայաններից մեկի ուղղությամբ։ Բնականաբար, դա դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում, և հիմա դեպքերը զարգանում են ծայրահեղ վտանգավոր ուղղությամբ։ Վստահ եմ՝ Թրամփի վարչակազմի այդ որոշումը կփոխի համաշխարհային քաղաքական օրակարգի առաջնահերթությունները։ Աշխարհն անկայունության նոր փուլ է թևակոխում, և դա չի կարող իր ազդեցությունը չունենալ այն տարածաշրջանների վրա, որտեղ պատերազմների վտանգներն առավել մեծ են։ Բնականաբար, մեր տարածաշրջանը բացառություն չէ։ Ուստի առաջիկայում պետք չէ բացառել լարվածության աճ նաև Ադրբեջանի հետ հայկական պետությունների սահմանում։

Մեծ հաշվով սա նոր իրավիճակ չէ հայերիս համար։ Մեր տարածաշրջանում անվտանգության համակարգը ճաքեր է տվել դեռևս 2013թ.-ի վերջերում, երբ, Ուկրաինայի խնդրի հետ կապված, տարաձայնություններ առաջացան Ռուսաստանի և Արևմուտքի միջև, որի արդյունքում այստեղ՝ Հարավային Կովկասում, սկսեցին չգործել ռիսկերի զսպման ռուս-ամերիկյան մեխանիզմները։ Դրա հետևանքները երկար չսպասեցրին։ Արդեն 2014թ. ամռանը Ադրբեջանն ու Արցախը կանգնեցին նոր պատերազմի շեմին։ Իսկ դեպքերի հետագա զարգացումը բերեց 2016թ.-ի ապրիլյան պատերազմի: Կա՞ արդյոք այսօր որևէ գործոն, որը թույլ կտա մեզ ենթադրելու, որ լարվածության գագաթնակետն արդեն անցյալում է։ Իհարկե՝ ոչ։ Ավելին, թե՛ միջազգային զարգացումները և թե՛ Ադրբեջանի մոտեցումները հստակ խոսում են այն մասին, որ արտաքին սպառնալիքները շարունակում են մնալ Արցախի և Հայաստանի ամենաօրհասական խնդիրը։

Այս իրավիճակում առնվազն տարօրինակ են հնչում այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա բանակցությունները վերսկսելու մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների և որոշ հայ քաղաքական գործիչների կոչերը։ Մի փաստաթուղթ, որի՝ ավելի քան 9 տարիների քննարկման արդյունքը պատերազմ եղավ, բնականաբար, չի կարող այլևս դիտարկվել, որպես արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմք։ Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ «Մադրիդյան սկզբունքների» վերակենդանացումն առնվազն կնշանակի Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ներում և այդ պատերազմի բոլոր կորուստների ու ձեռքբերումների մոռացություն։ Դա չի կարելի թույլատրել։ Այն փաստը, որ Ադրբեջանը ագրեսոր պետություն է և որ Ալիևի վարչակազմը երբեք չի մտածել հարցի խաղաղ կարգավորման մասին, պետք է արտացոլված լինի հետագա բանակցություններում, եթե իհարկե դրանք երբևէ շարունակվեն։ Հակառակ պարագայում, կարելի կլինի վստահ ասել, որ հայկական կողմը պարտվեց դիվանագիտական դաշտում։ Հուսով եմ՝ պաշտոնական Երևանը նման սխալ երբեք թույլ չի տա։

Հետևաբար, ստիպված ենք փաստել, որ միջնորդները և այն հիշատակված քաղաքական գործիչները, իրական դեպքերից ետ են մնացել առնվազն չորս տարով։ Եվ դա բնական է։ Չէ՞ որ իրենց կառավարություններն այսօր զբաղված են միանգամայն այլ խնդիրներով։ Ուկրաինայում պատերազմ է, Սիրիայում պատերազմ է, ամբողջ Մերձավոր Արևելքում է պատերազմ… Պատերազմ, որում ներգրավված են և՛ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ն։ Ընդ որում՝ պատերազմում են տարբեր ճամբարներում։ Իսկ հայկական լեռնաշխարհում մոռացված նրանց դիվանագետները շարունակում են արցախյան «հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնել»։ Դե ինչ, հաջողություն մաղթենք նրանց այդ գործում և զբաղվենք ավելի կարևոր գործով՝ երկարատև հակամարտության նախապատրաստական աշխատանքներով։ Ցավոք, այլ տարբերակ մեզ տրված չէ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

24.07.2017 Թույլ չենք տա մեզ շանտաժի ենթարկեն. Գերմանիայի ֆինանսների նախարարը Թուրքիային Իրանի կառավարությունը հավանություն է տվել դրամական միավորի փոխարինմանը Բաքվի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են Թուրքիայում հարձակվել են զինվորականների վրա. կա զոհ և վիրավորներ Էրդողանը մեկնել է Սաուդյան Արաբիա և Քուվեյթ ՊՆ զորամասի մերձակա տարածքում զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քրգործ 22.07.2017 Չինարի գյուղին Ադրբեջանի կողմից գնդակոծությունը նյութական հսկայական վնաս է հասցրել Եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը գերմանական զորքերը պետք է դուրս բերվեն Քոնիայի ռազմաբազայից. Մարտին Շուլց Գերմանիան հստակ վերանայելու է Թուրքիայի հետ տարվող քաղաքականությունը. Զիգմար Գաբրիել Ադրբեջանը վեց ամսում Արցախի ուղղությամբ հրադադարը խախտել է շուրջ 9000 անգամ Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակին առնչվող հարցեր 21.07.2017 ՀՀ Նախագահն ընդունել է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի գլխավոր համադրողին «Միավորված էներգետիկ ընկերություն» ՓԲԸ-ն ճանաչվել է «Արցախէներգո»-ի սեփականատեր Պուտինը հանդիպում կունենա Ալիևի հետ ՌԴ արդարադատության նախարարությունը պատրաստ է զբաղվել Լապշինի փոխանցման հարցով Ադրբեջանի գնդակոծությունների մասին ՄԻՊ զեկույցի ֆրանսերեն տարբերաիկը ևս ուղարկվել է միջազգային կառույցներին Գերմանիան առկախում է Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում ունեցած նախագծերը. Bild Թուրքիան պատասխան է տալու սպառնալիքներին. Չավուշօղլուն պատասխանել է Գերմանիայի արտգործնախարարին Ադրբեջանցի զինվորները և սպաները ծաղրուծանակի և ծեծի են ենթարկել հինգ թալիշ նորակոչիկի Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողովն ընդունել է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթը Թուրքիայի և Հունաստանի ափերին ուժեղ երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ 20.07.2017 Հնդկաստանի նախագահ է դարձել Ռամ Նաթ Քովինդը Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին Յագլանդը Թուրքիայի վարչապետին իր մտահոգությունն է հայտնել իրավապաշտպանների կալանավորման առնչությամբ Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը Հրետանին մարտունակ է, պատրաստ առաջադրանքների կատարմանը Լևոն Մնացականյանը կոչ է արել վառոդը միշտ չոր պահել Աշոտ Ղուլյանն ամերիկահայ երիտասարդների հետ քննարկել է Արցախ-Սփյուռք կապերը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ՀՀ Նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին «Իսկանդեր» համալիրի հրթիռների համար արտասահմանյան հակաթույն այդպես էլ չի ստեղծվել. Օլեգ Վլադիկին Ռուսաստանն Իրաքին տանկեր կվաճառի Հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը կառաջադրի թեկնածությունը Թուրքիայի նախագահական ընտրություններում ԵԱՏՄ երկրները համաձայնեցնում են գազի, նավթի գնագոյացման ընդհանուր կարգը Ադրբեջանում բլոգեր Լապշինը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման Ադրբեջանցի սպան գնդակահարել է իր իսկ բռնաբարած ազգությամբ թալիշ զինվորին Ստեփանակերտում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շարունակվում է «Ազատամարտիկների այգու» կառուցումը Ադրբեջանցի սպան գնդակահարել է իր իսկ բռնաբարած ազգությամբ թալիշ զինվորին Թուրքիան Գերմանիային նախազգուշացրել է Էրդողանի վրա հնարավոր հարձակման մասին Ճգնաժամ թուրք-գերմանական հարաբերություններում. Գերմանիայի ԱԳ նախարարն ընդհատել է արձակուրդն ու վերադարձել Բեռլին Արցախի ՄԻՊ-ը ընդունել է ԼՂ հակամարտության գոտում անհետ կորածների որոնման միջազգային աշխատանքային խմբի անդամներին 19.07.2017 Երջանիկ եմ, քանի որ հնարավորություն ենք ձեռք բերել ծառայել հայրենիքին. Բակո Սահակյան Իրանի խորհրդարանը հաստատել է Հայաստանի և ԻԻՀ միջև Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման համաձայնագիրը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը մասնակցում է ՀԱՊԿ զինված ուժերի կենտրոնական ծածկագրային մարմինների պետերի խորհրդակցությանը Կարելի՞ է վիրավորել հայ ժողովրդի պատմությունը. Սելինա Դողանը մեջլիսում խոսել է փոքրամասնությունների իրավունքներից Լապշինը չի ճանաչել իր դեմ ներկայացրած մեղադրանքները. բլոգերն օգտվել է վերջին խոսքի իր իրավունքից Արարատի մարզում պայմանագրային զինծառայող է վիրավորվել ականի պայթյունից Թուրքիայի կառավարությունում նոր փոխվարչապետեր ու նախարարներ են նշանակվել Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ Արցախի խորհրդարանը հատուկ նիստում Բակո Սահակյանին ընտրեց ԱՀ նախագահի պաշտոնում
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան