Նախընտրական ծրագրերում Արցախի հարցի վերաբերյալ հերթապահ հայտարարություններ են

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադառնում է նախընտրական շրջանում մրցակից ուժերի ծրագրերում Արցախի խնդրի կարգավորման դրույթներին:

Ըստ Մելիք-Շահնազարյանի՝ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում Արցախ հարցի վերաբերյալ հերթապահ հայտարարություններ, ձևակերպումներ են: Հասկանում ես, որ պետության ամենակարևոր խնդրի շուրջ պետության մեջ մտածում են 5-10 մարդ:

«Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը հիիմարություն է: Նա փորձում է կենդանացնել Մադրիդյան սկզբունքները, ինչը նշանակում է մոռանալ ապրիլյան դեպքերն, ընդհանրապես: Դա նշանակում է վերակենդանացնել մի փաստաթուղթ, որը մեզ բերեց ապրիլյան պատերազմի»,-նշում է քաղաքագետը: Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է, որ տխուր է, որ գլոբոլ խնդիրներն այս պահին ծառայեցվում են փոքր խնդիրներին:

Կապված նյութեր