Տ՛ելնի ձեր դեմ Սասնա Դավիթ, տ՛ելնի ձեր դեմ Թուր Կէծակին...

80-ականների վերջին ու դեռ 90-ականների սկզբին կային հեռուստա- և ռադիոթատրոն հաղորդումներ։ Դրանց գլխավոր դերն, ըստ իս, գեղեցիկ, հոդաբաշխ հայերենը հանրության ականջին սովորեցնելն էր։

Քանի որ հանրության ականջը սովոր էր գեղեցիկ և շաղկապված խոսքին, այդպես գեղեցիկ շաղկապված, բայց դատարկ խոսքերով մարդամեկը եկավ իշխանության գլուխ, առավելապես «այն հողի վրա», որ հանրությունը դեմ էր ՍՈՎԵՏԻՆ և ԿԱՊԻՏԱԼԻԶՄ էր ուզում (իհարկե առանց հասկանալու, թե կապիտալիզմն ինչ է) և այդ ամենի համար գլխավոր առիթ եղավ Արցախի հարցը. Ազգը պահանջում էր միացում...

Հա, էդ մարդամեկը էդպես լեզվական աճպարարություններով դարձավ նախագահ ու սկսեց փակել ու դաշտից վերացնել բոլոր գեղեցիկ՝ բայց և խելացի՛ խոսողներին։ Փակեց հեռուստաթատրոն հաղորդումը, փակեց բոլոր ազգային հաղորդումները, փակեց ամեն տեսակ ազգայինը, փակեց գործարանները, վաճառեց ինչ կա չկա...

Էն ժամանակ, երբ ազգը պատերազմ էր տանում, ինքը զբաղված էր գործարաններ, հաստոցներ, հոսանք վաճառելով ու ազգայինը փակելով։ Քանի ազգը զբաղված էր պատերազմով, սա բերեց իր նման այլ խեղկատակների, ովքեր անցան վաուչերների պոլիտիկային ու էլ վաճառելու գործարան չկար՝ սկսեցին հողը վաճառել։ Էսպես էնքան՝ մինչև ազգը հաղթեց պատերազմում (ա՛զգը հաղթեց, և ոչ թե սա, սրա բախտն էր բերել, որ էդ ժամանակ երկրի ղեկավարն էր և բյուր կեցցե այն ազգին, որ նման տխմարին իր գլուխ ունենալով՝ պատերազմ հաղթեց) ու անցավ սրան։ Սա էլ տեսավ, որ էլ հնար չկա, պոչը քաշեց ու ծլկեց՝ մի որոշ ժամանակով։

...Գյադաների ժամանակաշրջանին փոխարինեց զոռբաների ժամանակաշրջանը... Ու սերունդների ազգային դաստիարակության, որպես հայ դասիտարակության մասով՝ շարունակվեց ոչինչ չանելու և հակառակն անելու գործընթացը։ Եթե այն ժամանակ ազգայինը կեղծ քաղաքական կատեգորիա էր, հիմա արդեն քաղաքը «ջազ էր լսում»։ Եւ շարունակվեցին ազգայինն ամեն ինչով՝ բացի ազգայինից, փոխակերպման, փոխարինման ժամանակները։ Մհեր Մկրտչյաններին, Կարպ Խաչվանքյանններին, Սոս Սարգսյաններին, Փափազյաններին, Սևակներին, Կապուտիկյաններին, Շիրազներին... փոխարինելու եկան КВН-շիկները, Աշոտ Ղազարյանները, Գևոները, «Կարգին» հաղորդումները, Yere1-ները և այլ տարատեսակ շոումենները... Գրողների միությունը փոխարինվեց գրող ու ցավով... Սահակ Սահակյաններին, Ֆլորա Մարտիրոսյաններին, Գոհար Գասպարյաններին, Հայրիկ Մուրադյաններին փոխարինելու եկան երգի պետականի և արձագանք ստուդիայի թողարկած «աստղաբույլը»՝ Լիլթ Կարապետյանների դեմքով, հագ ու կապով և վարք ու բարքով... Հայկականն ու Հայերենը սարքեցիք «հետամնաց», ազգայինը՝ «հին», սեփական տեսակը սիրելն ու գնահատելը՝ «գեղցիություն», դրա փոխարեն երկիրը լցրեցիք բազմատեսակ այլասերությամբ և չտեսնված օտարամոլությամբ։ Լու՜յսը, ամենից վե՜հը, կենարա՜րը, թեթև՜ը... սարքեցիք «ԾԱՆՐ» և երկիրը թաղեցիք մտավոր, բարոյական, հոգևոր և ֆիզիկական խավարի մեջ... Լկտիաբար չթաքցնելով՝ որ դեմ չեք, և անգամ կողմ եք, որ մի քանի սերունդ էլ անգրագետ մեծանա։ Եւ այսօր, երբ մի ամբողջ սերունդ եք ապականել, երբ 90-ականների ծնված ու մեծացած «աչոնիկների» համար ամենից բարդ գործը մարմինը տարածաչափական ամենաանհավանական պոզաներով և ծամածռությամբ տեսախցիկով ֆիքսելն է, իսկ հանրության մաթեմատիկական հանճարը որոշվում է տանձ ու խնձոր գումարելու 3 և ավելի անհայտով հավասարումներ լուծելու ունակությամբ՝ նորից ձեր աստեղային ժամին եք ձգտում...

Ինչ խոսք, համատարած դեգրադացիայի ֆոնին, որտեղ հայերեն գրելու համար լրացուցիչ ջանք է պետք կիրառել, որտեղ գրավոր խոսքում բայերի վերջին տառերն են կուլ տալիս և մինչև անգամ բայը դերբայից չեն տարբերում, բարդ ստորադասական նախադասություն կազմող ամեն մի ոջիլ թվում է ակունք իմաստության և փարոս փրկության։ Հայկականն ու ազգայինը ծաղրող ցեղակից-խնամիներիդ ոհմակի ֆոնին, երբ էպոսն եք դարձնում ծաղրի առարկա՝ ԽԱՉ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ արժեզրկելու լավագույն ժամանա՞կն ես համարում։ Մոռացե՞լ ես, որ Դավթի սիլայից չի փրկի անգամ «Օհանի կնիկ Սառյեն» և ստիպված կլինի(ես) սուս-փուս Դավթին հանձնել իր հոր՝ Ջոջ Մհերի զենքերը և գլուխ(դ) խոնարհել՝ Խաչ Պատերազմի առաջ...

Համատարած տգիտության և ուզվորության այս ֆոնին (որին հետևողականորեն հասցրել եք ժողովրդին՝ քառորդ դարի ընթացքում՝ ապականելով մի ողջ սերնդի բարոյական արժեհամակարգային նկարագիր), երբ լավագույն ռեյտինգային թեկնածուն Սանտա Կլաուսը և Ձմեռ Պապն են, որոշել եք սպիտակ դրո՞շ պարզել՝ վախենալով, որ վաղը սև լաթ չի ճարվի ձեզ թաղելու համար...

Տգիտության ֆենոմենալ մակարդակից օգտվելով, բարդ ստորադասական նախադասություններ կազմելով՝ Արցախը միակ խնդիր համարող աճպարարին չկա՞ մեկը, ով կասի. տխմա՛ր, այսօր նույն Ադրբեջանն ավելի մեծ հայապահպան դեր ունի, քան քո ողջ գիտական և քաղաքական կենսագրությունը։ Մինչև իսկ անգամ ուսումնասիրածդ Կիլիկիան թագավորական ժառանգությունը՝ որպես գիտական աշխատություն, այնչափ ազգապահպան դեր չի կատարում, որքան թշնամին՝ սահմանից այն կողմ, որն ամեն Աստծո օր ստիպում է օտարամոլությամբ տառապող ցինիկներին մտածել տեսակի պահպանման մասին։ Այլապես ազգայինը «ծաղրի առարկա» սարքած և Արցախը գռազի թեմայի վերածող տհասների բազմությունը վաղուց արդեն փոխած կլիներ ազգությունը և ձուլված այս կամ այն «զարգացած» երկրի զանգվածներում...

Չե՞ն ասել քեզ, որ առանձնահատուկ տխմար և անմխիթար ապուշ պետք է լինել՝ մտածելու համար, որ հետույքդ ճիպոտով թշնամու դիմաց բացելով կարելի է ակնկալել, թե նա կխղճա և չի հարվածի։

Քավ լիցի, ի թիվս առանձին նվիրյալների՝ միշտ էլ եղել են, կան և կլինեն Դավիթներ և Մհերներ, ովքեր իրենց վրա են կրել օրհասական պահին ազգը փրկելու առաքելությունը...

Կարիք կա, կարծեմ, հիշեցնելու Եզոպոսի առակը՝ գայլերի և ոչխարների մասին, երբ գայլերը, ոչխարներին համոզեցին՝ ազատվել շներից, քանի որ «նրանք էին գայլերի և ոչխարների դարավոր թշնամության պատճառը»։ Եւ ոչխարները, լսելով գայլերին, ասացին, օ՜, շա՜տ գրագետ, «տրամաբանվա՜ծ», ճո՜խ և գեղեցի՛կ են խոսում գայլերը, հավանաբար նաև խելացի են և ճշմարիտ։ Եւ ոչխարներն ազատվեցին շներից, իսկ գայլերը՝ կերան ոչխարներին...

Հիմա հանգիստ թողնենք մեր ոչխարներին և քեզ հիշեցնենք, որ դեռ այն ժամանակ՝ երբ արտաքին հետախուզությունն էիր պատրաստվում փակել, իսկ մեր պաշտպանությունը անպաշտպանության մեջ էիր փնտրում, կայի՛ն անհատներ՝ ովքեր չխափվեցին ճարտասանական աճպարարություններիդ...։ Եւ այսօ՛ր էլ կան նմանները, և մի՛շտ կլինեն։ Եւ ո՛չ դու, ո՛չ գորշ գայլերդ, ո՛չ ցեղակից կամ խնամի այլ ոջիլներ, ի վիճակի չե՛ն այլևս երբեք մատաղացու դարձնել մեր ազգը...

Քանի որ, քառսուն գազ խոր փոսում լինի, թե ջաղացի քարերի տակ, տ՚ելնի՛ ձեր դեմ Սասնա Դավիթ, տ՚ելնի՛ ձեր դեմ Թուր Կէծակին...

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

19.02.2018 Էրդողանը սպառնում է բոլորին անխտիր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը Եվրախորհրդարանում պատգամավորները կրկին կխոսեն Արցախի մասին Արցախի ԱԳՆ-ն կարևորում է առաջնագծում իրավիճակի կայունացման գործում իրական ներդրումը Արցախի վերածննդի օրվա առթիվ Նախագահի նստավայրում պարգևատրում է տեղի ունեցել Մասիս Մայիլյանը վստահ է` Արցախի հետ ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը. Արցախի ԱԳՆ Կոնստանտին Կոսաչովը բարձր է գնահատում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենում Արցախի ԱԳՆ-ն ակնկալում է Անջեյ Կասպշիկի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնում Թուրքիայում քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը ձերբակալվել է Նախագահ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է «Բուկինիստ» գրախանութ Բաքվի հրեական էմիգրացիային Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով Yesh Atid կուսակցությունը կշարունակի պայքարը. բացառիկ մեկնաբանություն 18.02.2018 Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի մասին Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Մյունխենում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին 17.02.2018 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը առաջնագծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն 16.02.2018 ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Իլհամ Ալիևի «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ անհեթեթ հայտարարություններին Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր կարող է զրկվել մանդատից Էրդողանի ու Թիլերսոնի հանդիպումը շարունակվել է ավելի քան երեք ժամ Թուրքիայի վարչապետի այցը Գերմանիա ուղեկցվել է բողոքի ցույցերով Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի դատախազության կոլեգիայի նիստին 15.02.2018 ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ի կոալիցիայի հարվածներից ռուսների զոհվելու մասին Բակո Սահակյանն ընդունել է Արցախի Աֆղանստանի պատերազմի վետերանների միության անդամների Ադրբեջանում բնակչության թվի աճն անկում է ապրել Ադրբեջանի զորամասերից մեկում զինվոր է մահացել Թուրքիայում պահանջում են փակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Անկարայում ԱՄՆ դեսպանատան պողոտան կանվանակոչվի «Ձիթենու ճյուղ» 14.02.2018 Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին Էրդողանի եւ Ալիեւի պանթուրքիստական հայտարարություններն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանովը՝ Հունաստանի դեսպանին Նախագահ Սերժ Սարգսյանը Մալիի նախագահին հրավիրել է Երևանում մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Արցախը դարձավ հայ ժողովրդի պատվախնդրության և հաղթանակի խորհրդանիշը. Սերժ Սարգսյան Արժե՞ զարմանալ, որ Ալիևը Երևանն է ուզում... Ուզում ենք մեր պատրիարքին ընտրել. Գարո Փայլան Ռուս սահմանապահներն Արմավիրի մարզում թուրք սահմանախախտի են ձերբակալել Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի հետ Թուրքիայի զինուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում 13.02.2018 Միջազգային ավիացիոն կոմիտեն հայտնել է Ռուսաստանում Ան-148-ի վթարի նախնական պատճառը Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ին կրկին մեղադրել է Թուրքիայի դեմ գործողություններ իրականացնելու մեջ Ծնկաչոք Մարդու դասերը
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան