Ինչո՞ւ է թուրքական հացից արյան հոտ գալիս

Սովորաբար մարդը, մոտենալով այլ մշակույթի, սկզբում նրա մեջ միայն լավն է փնտրում: Էկզոտիկան ոչ միայն աչք է շոյում, այլև` աշխարհայեցողություն:

Անգամ տեղաբնիկների այն ագրեսիվ հարձակումները, որոնք ամեն դեպքում ժամանակի ընթացքում երևան են գալիս, կարդարացնեք, քանի դեռ տեսնում եք ոչ թե ժողովրդին, այլ` ուղղակի նրա ներկայացուցչին:

Դու տեսնում ես, թե ինչպես է վաճառողը առավոտից լվանում իր խանութի ապակիները, սուրճ խմում ընկերուհու հետ` Կըզըլում:

Ինչպես է ծեր կինը խիջաբով կերակրում կատվին և, տոպրակի մեջ թողնելով մի կտոր հաց, կախում այն պարսպից:

Ինչպես է պահակը թանգարանում, որտեղ հետո սպանում են Ռուսաստանի դեսպանին, անձամբ առաջարկում լուսանկարել ձեր խմբին:

Ինչպես է թուրքը` երեխաների հետ, Ֆրանկֆուրտից թռչում Մայն` տուն, և ինը տարեկան աղջկա հետ խոսում անգլերեն:

Ինչպես է ամտոբուսում կողքիդ նստած տղամարդը, որտեղ քեզ թողնում են անվճար նստել, որովհետև Թուրքիայում տոմսերը միայն փողոցում են վաճառվում են, հարցնում` անգլերեն ինչպե՞ս կլինի այդ բառը: Պատմում է, որ աղջիկն Ավստրալիայում է, ինքը թոշակի է գնացել, նախկինում ինժեներ է եղել, և ահա հիմա, որպեսզի չկարոտի, լեզուն է սովորում, որ այցելի աղջկան:

Միջազգային նավթային խորհրդաժողովում հանդիպում ես ավագ գործընկերոջդ, և նա քեզ ուղեկցում է իր սիրելի սրճարանը և իր հաշվին հյուրասիրում մանտով. Թուրքիայում դրանք շատ փոքր են` երեք անգամ փոքր մեր պելմենիից: Իսկ հետո, նախքան խորհրդակցությունն ուղեկցում իր վարսավիրի մոտ և կրկին վճարում քո հաշիվը…

Քո մարտյան Ստամբուլն ամայի էր. առավոտյան ժամը վեցն է: Կես ժամից դու կտեսնես` ինչպես են մթության մեջ այրվում-վերջանում լապտերները` լուսավորելով Երկնագույն մզկիթը: Մի պահ հետո նրանք հանգչում են, և օտար սրբավայրի փորագրված կմախքը կանգնում է բացվող ծիածանագույն, թաց առավոտվա ֆոնին:

Վաղ Կըզըլի մաքուր և ուրախ փողոցներ, ավտոբուսների համարներ, թարմ հացի բույր: Հետո ցերեկը տեսնում ես, թե ինչպես է երիտասարդությունը կարմիր դրոշներով ցույց անում` ընդդեմ Սիրիա ներխուժման: Սիրտդ նորից ուրախանում է. թվում է, թե այդ ամենը դեռ կարելի է կանխել:

Ինչպե՞ս այդ ամենի մեջ զգալ միլիոնավոր մահերի արյան հոտը: Ոչ միայն ողբերգությունների, այլև բավականության զգացումի՝ այն իրողությունից, որ դրանք իրագործվում են քո սվինով, քո ձեռքով, որը նստեցնում է զոհին եռացող յուղով կաթսայի մեջ։

Դու դեռ երկար փորձում ես արդարացնել մարդկային զանգվածների, քոչվորականների, կռվողների շարժը միայն նրանով, որ հողն Աստծունն է: Սիրո և հացի բույրն ավելի ուժեղ է, քան արյան հոտը, մայրական կաթն ու հայրական օջախը:

Բայց մի անգամ դու վերադառնում ես քո տուն և տեսնում այդ երկիրը ուրիշի հիշողության հայելու մեջ: Քոնը դեռ դիմադրում է և չի ուզում տեսնել այն, որն այդ երկրում, որը դու քիչ էր մնացել սիրեիր, փոխվում են միայն վերին շերտերը` հողի և մարդու, ով ապրում է նրա վրա: Թիֆլիսահայերն ինձ ասել են, որ ադրբեջանցիներից լավ հարևաններ չկան: Առաջինը նա կհասնի քեզ օգնության: Մինչ այդ, դեռ նա և նման բարեսիրտ մարդկանց ևս մի զույգ խումբ չի ձևավորի: Թարմ հացը, որը նա տվել է քեզ, կարծրանում և քար է դառնում:

Հետո նա վշտանում է, թափահարում կացինը, Խոջալուի ողբերգության մասին գրում քո զրուցարանում` «այլ» թղթապանակի մեջ: Նորմալ մարդկային կյանքով, ինտելեկտուալ և լուսավոր դեմքի արտահայտությամբ իր առավելությունն ու իրավացիությունն ապացուցելու փոխարեն, նա, չգիտես ինչու, գրում է գենդերային նախանշանների մասին: Ինչո՞ւ և ինչպե՞ս են այդ բառերը մոնտաժվում, երբ խոսքը մեսխեթցի երեխաներին է վերաբերվում, որոնք մի քանի անգամ նրա նմանների պատճառով են զոհվել:

Եվ քարտեզի վրա դու արդեն տեսնում ես ոչ թե այն քաղաքները, որտեղ նախկիում անապատ էր, որտեղ գրեթե յուրաքանչյուր ծառ նման էր մարդու, որտեղ տապակած շագանակի բույրն ու Էթիմեսգութ շրջանն էր, որտեղ, այո, յուրաքանչյուր վարսավիրանոցում կախված էր Աթաթուրքի նկարը: Բայց ի՞նչ տարբերություն, եթե շուկայում քո հետևից, ձուն ձեռքին, վազում էր վաճառողը, որպեսզի թղթի մեջ սիրալիր փաթաթի քո ապրանքը… Դու տեսնում և լսում ես միայն արյուն… Եվս մի փոքր, և այն կներծծվի նաև այն հացի մեջ, որը դու այստեղ կերել ես…

Վալերիա ՕԼՅՈՒՆԻՆԱ

 

Կապված նյութեր