Ադրբեջանի միատարրացումը կամ բնիկ ժողովուրդների բնաջնջման անավարտ գործընթացը

Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տարվող հակահայկական քարոզչության «հաղթաթղթերից» մեկը համարվում է ՀՀ-ին միատարրության մեջ «մեղադրելը»: Միաժամանակ բաքվեցի քաղտեխնոլոգներն աշխատում են չհիշատակել Ադրբեջանում ապրող ժողովուրդների անվանումները և միայն ժամանակ առ ժամանակ` իրենց թույլ տալիս հիշել ռուսներին և հրեաներին: «Իսկ ահա Հայաստանում,-անհասկանալի և անհիմն չարախնդությամբ նրանք գրեթե ամեն օր բոլորին հայտարարում են,- գործնականում այլ ազգեր չկան, և բնակչության 97 տոկոսը կազմում են հայերը»:

Ամեն ինչ ճիշտ է. Հայաստանի բնակչության գրեթե 97 և Արցախի բնակչության գրեթե 98 տոկոսը կազմում են հայերը: Ճիշտ է նաև այն, որ Ադրբեջանում, բացի անդրկովկասյան թուրքերից, ապրում են նաև ռուսներ և հրեաների, ինչպես նաև բնիկ ժողովուրդներ. թալիշներ, լեզգիներ, թաթեր և այլն:Նրանց թվի մասին մենք դեռ կխոսենք, իսկ առայժմ փորձենք հասկանալ պետությունների միատարր լինելու պատճառը, այդ թվում և` հայերի, ինչպես նաև` Ադրբեջանի բազմազգ լինելու պատճառը:

Ակնհայտ մեծամասնություն կազմվող էթնոս ունեցող պետություններն աշխարհում քիչ չեն: Այսպես, Ճապոնիայի բնակչության 98 տոկոսը կազմում են էթնիկ ճապոնացիներ, Իսլանդիայում` 97 տոկոսը իսլանդացիներ, Նորվեգիայում` 95 տոկոսը նորվեգացիներ, Ալբանիայում` 96 տոկոսը ալբանացիներ, Եմենում` 98 տոկոսը եմեններ: Եվրոպական երկրներից ամենաբարձր միատարրություն ունեն Իռլանդիան, Հունգարիան, Նորվեգիա և Մալթան` համապատասխանաբար 93, 94, 95 և 96 տոկոս: Իսկ ահա Հյուսիսային և Հրավային Կորեաներում բնակչությունը գրեթե բացառապես կազմում են բնիկ կորեացիները` համապատասխանաբար 99.3 և 99.8 տոկոս:

Հեշտ է նկատել, որ միատարրություն նկատվում է այն երկրներում, որոնք ունեն բնիկ նստակյաց բնակչություն, որ այս կամ այն պատճառով կարողացել են խուսափել քոչվոր ցեղերի կամ ժողովուրդների արշավանքներից և զավթումներից: Քոչվորները դրանք օրգանիզմներ են (տվյալ դեպքում` ցեղեր կամ ժողովուրդներ)` առաջացած կամ ձևավորված մի վայրում, բայց արտագաղթած այլ վայր: Քոչվորներ կամ եկվորներ այս կամ այն չափով կան բոլոր երկրներում, բայց եթե պետությունների մի մասում նրանց թիվը շատ փոքր է և չի կարող էակնորեն ազդել ազգաբնակչության հիմնական կազմի վրա, այլ երկրներում նրանց թիվը մեծ տոկոս է կազմում, իսկ երրորդ խմբի երկրներում էլ քոչվոչներն արդեն ընդունվում են որպես հիմնական էթնոս: Այսպես, թուրքերը` Թուրքիայում, անգլոսաքսոնները` ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, կիրգիզները` Ղրղստանում, թուրքմենները` Թուրքմենստանում (նման օրինակները շատ են) համարվում են դասական քոչվորներ: Քոչվոչ են հաամրվում, օրինակ` արաբներն Իրաքում, չնայած այդ երկրում գործնականում չեն մնացել բնիկ ժողովուրդներ: Նույնը կատարվում է նաև Ադրբեջանում, որտեղ եկվոր ցեղերն այժմ ընկալվում են որպես հիմնական:

Հայաստանի միատարությունը, որտեղ հայ ժողովուրդը տեղաբնիկ է, բնական և տրամաբանական է: Անբնականն այն է, որ Հայոց երկրի 90 տոկոսը գերության մեջ է, և այնտեղ գործնականում հայ չկա: Անտրամաբանական է համարվում այն, որ ՀՀ-ից գործնականում պլոկվել է «ազգային մաշկը», և պետական սահմանի ամբողջ երակայնքով բազմացել են եկվոր թուրքական ցեղերի բնակավայրերը: Բնական ու տրամաբանական իրավիճակը վերականգնվել է 1988թ. ավարտին, չնայած դա տեղի է ունեցել բնական ճանապարհով` որպես Ադրբեջանի ԽՍՀ-ից հայերի մասսայական տեղահանության պատասխան գործողություն:

Բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել Ադրբեջանի հանրապետությունում, որտեղ եկվոր ցեղերը հանկարծ դարձել են «հիմնական» բնակչություն: 1918թ. այդ տարածքը պետություն է անվանվել միայն որպես նախադրյալ` հարևան Իրանին տարածքային հավակնություններ ներկայացնելու համար, որի հյուսիսային գաղութի անունից է «փոխառվել» է «Ադրբեջան» բառը: Այսինքն` «Ադրբեջանի հանրապետություն» անվանումը մտածված էր ոչ թե էթնիկ, այլ` զավթողամոլական սկզբունքով:

Բայց 1936թ. սկսած այդ անվանումը ճակատագրական հետևանքներ է ունեցել հանրապետության արմատական ժողովուրդների համար: Ստալինը, նպատակ հետապնդելով Ադրբեջանում ապրող թուրքական ցեղերի էթնոցեղային ձտգումների վեկտորը շեղել Թուրքիայից և Անատոլիայի թուրքերից, անդրկովկասյան թուրքերի համար ստեղծել է «ադրբեջանցի» անվանումը` դրանով ինքնաբերաբար նրանց ճանաչելով որպես հանրապետության հիմնական էթնոս: Ադրբեջանը «դարձել» է «ադրբեջանցիների» հանրապետությունը, ինչպես Հայաստանը համարվում է հայերի հանրապետությունը, իսկ Վրաստանը` վրացիների:

Այդ ժամանակվանից հանրապետությունում եկվոր ցեղերը սկսել են իրենց տեր ու տիրական զգալ, իսկ բնիկ ժողովուրդները նրանց կողմից ընդունվել են որպես քամահրանքի և խտրականության օբյեկտ:

Ադրբեջանի հանրապետությունում կտրուկ արագացել է բնիկ ժողովուրդների բռնի հեռացման և ձուլման գործընթացը, որոնց ներկայությունը անհարմարություն էր ստեղծում եկվոր ցեղերի գիտակցության մեջ: Ադրբեջանի միատարրացման արագությունն աներևակայելի է. մի քանի տասնյակ տարիների ընթացքում առնվազն թղթի վրա եկվոր թիվը հասել է 93 տոկոսի: Այսպես, առաջին համամիութենական մարդահամարի տվյալներով «ադրբեջանցի» ազգության ի հայտ գալուց ի վեր նրանց թիվն Ադրբեջանի հանրապետությունում կազմել է 58,35 տոկոս: Եվ դա այն դեպքում, որ 1936-1939թթ. այդ ազգին են դասվել այրումները, մուղալները, պադարները, որոնք նախկինում դիտարկվում էին որպես ինքնուրույն ցեղեր: Հաջորդ տարիներին Ադրբեջանում «ադրբեջանցիների» ավելացման տեմպերը միայն աճել են: Այսպես, 1959թ. մարդահամարի համաձայն Ադրբեջանում «ադրբեջանցիները» կազմում էին 67.4 տոկոս, իսկ 1970թ.` արդեն 73,8: Հետագա առաջընթացը հեշտությամբ կանխատեսելի էր. 1979թ.` 78,1 տոկոս, 1989թ.`82,7 տոկոս, 1999թ.` 90,6 տոկոս, 2009թ.` 91,6 տոկոս: Այսօր, համաձայն պաշտոնական վիճակագրության, Ադրբեջանի հանրապետության 93 տոկոսը կազմում են եկվոր անդրկովկասյան թուրքերը` «ադրբեջանցիները»: Հետևաբար Ադրբեջանի «հանդուրժող բազմատարրությունն» ընդամենը արտացոլում է ձուլման, բնաջնջման և /կամ/հանրապետությունից բնիկ ժողովուրդներին ուժով հեռացնելու գործընթացի անավարտ լինելը:

1979-2009թթ. ընթացքում ադրբեջանցիների թիվն Ադրբեջանում աճել է` 4 708 832-ից հասնելով 8 172 800 մարդու: Այդ նույն ընթացքում «ոչնչից ի հայտ են եկել» երկու ազգեր` թալիշներ` 112 000 մարդ, և թաթերը` 25 200: Հիշեցնենք, որ թալիշները համարվում են Ադրբեջանի տարածքում ապրող ամենամեծաթիվ բնիկ ժողովուրդները, իսկ թաթերը մինչև վերջերս բնակեցրել են ողջ Ապշերոնյան թեակղզին: Թալիշների և թաթերի թիվը Ադրբեջանում կրճատվել է նվազագույնը 10-12 հազարով:

Այդ ընթացքում Ադրբեջանում ապրող ռուսների թիվը նվազել է ուղիղ 4 անգամ` 475 255-ից հասնելով 119 300 մարդու: Ավելացնենք, որ 2009 թ. մարդահամարից հետո ընկած ժամանակահատվածում Ադրբեջանից հեռացել է մոտ 15 հազար ռուս, և հիմա նրանց թիվը հանարպետությունում հազիվ կանցնի 100 հազարը: Նվազել է նաև հրեաների թիվը` 35 487-ից հասնելով 9100-ի:

Ընդհանրապես, Ադրբեջանում ապրողներ ազգերի վիճակագրական տվյալները տեսանելի ձեռնարկ են`եկվորների կողմից բնիկ ժողովուրդներին դուրս հանելու և հանրապետությունը միատարր դարձնելու առումով:

Ադրբեջանի բազմատարրությունը բնական է. տարածաշրջանում եկվոր համարվող թուրքերը դեռ չեն հասցրել լրիվությամբ «ազատվել» արմատական բնակչությունից:Հակառակը, Ադրբեջանի միատարրությունը համարվում է անբնական և, ինչպես և Թուրքայում կամ ԱՄՆ-ում, ֆիզիկական բնաջնջման, բռնի ձուլման կամ բնիկ ժողովուրդների բռնի հեռացման հետևանքով է առաջացել: Ադրբեջանում, իհարկե, շատ լավ գիտեն դա: Հենց այդ պատճառով էլ պետական քարոզչամեքենան ձգտում է Ադրբեջանից հեռացնել ձուլման, բռնի ուժով բնիկ ժողովուրդներին երկրից դւորս քշելու կամ ջնջելու համար տրաբամանական մեղադրանքները և փորձում սլաքն ուղղել Հայաստանի տրամաբանական միատարրության վրա:

Միաժամանակ Բաքվի ռեժիմը Ադրբեջանի պատմական գիտության առաջ խնդիր է դրել «ապացուցել» հանրապետությունում անդրկովկասյան թուրքերի բնիկ լինելը: Ադրբեջանի հանրապետության իշխող ռեժիմը շատ է ուզում ծածկել իր հանցավոր անցյալը,իսկ, միևնույն ժամանակ, իրեն ապահովագրում արմատական ժողովուրդների հանդեպ տարվող ռասիստական քաղաքականության համար անխուսափելի մեղադրանքներից:

Լևոն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

12/03/2013

 
25.04.2018 Վարչապետի իր թեկնածուի հարցով ՀՀԿ-ն որոշում կկայացնի քաղաքական ուժերի երկխոսությունից հետո Քաղաքագետի դիտարկմամբ՝ Փաշինյանն ու կողմնակիցները պատրաստ չեն Կարեն Կարապետյանի առաջարկած արտահերթ ընտրություններին ՌԴ-ն Հայաստանում մոտ ապագայում կոնսենսուսային լուծման հույս ունի. Պեսկով ԶՈւ-երի կառավարման բնականոն գործընթացը ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ. Արծրուն Հովհաննիսյան Մարտական ծառայության մեկնող ավտոշարասյունը կանգ է առել ճանապարհը փակած մի խումբ անձանց պատճառով. «Երկիր Մեդիա» ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը հորդորել է գործընթացներն անհապաղ տեղափոխել իրավական դաշտ «Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել՝ մենք ինչ ենք ասում. վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ում». Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ դեսպանների հետ, հանդիպելու է նաև ՌԴ և ԱՄՆ դեսպանների հետ Կարեն Կարապետյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կողմնակիցն է. ժողովրդի ընտրյալ լինելու այլ հայտանիշ չկա Երևանում ապրիլի 12-ից 23-ը ավտոկայանատեղերի համար չվճարելու պատճառով վարչական տույժեր չեն կիրառվի ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կլինի հանրապետության հրապարակում» ՍԴՀԿ-ն կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորությունները Կարեն Կարապետյանի հայտարարությունը (տեսանյութ) Եթե լուծումներ չգտնենք, ապա խնդիրներ ենք ունենալու ամեն ինչում ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքեյը Հայոց ցեղասպանության ճանաչումն իրենց բարոյական պարտքն է համարում Հայկական շուկա է մուտք գործում Germania ավիաընկերությունը Անկայուն վիճակը չի կարող օգուտ տալ երկրին. Կարապետյանը ՀՀ քաղաքացիներին առավելագույնս սթափ լինելու կոչ է արել Կարեն Կարապետյանի համար ընդունելի չէ ժողովրդի թեկնածու ընտրելու Փաշինյանի առաջարկած ձևը Ավստրիայում ՀՀ դեսպանը քաղաքավարության այց է կատարել Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարին ՀՀ նախագահը խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ ԱՄՆ-ն հորդորում է Հայաստանին գնալ երկխոսության ճանապարհով 24.04.2018 Ղազախստանի վարչապետը Կարեն Կարապետյանի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին ԵԽԽՎ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հետաձգել արտահերթ ընտրությունները Ադրբեջանի սահմանապահները կանխել են Թուրքիայից Իրան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրման հերթական փորձը Արցախի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերի մասին Թուրքիայի հարավ-արեւելքում երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 39-ի Հրապարակվել է Ադրբեջանի ժողովրդից Ալիևների ընտանիքի թալանած ունեցվածքի հերթական մասը Հունաստանի հայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նիդերլանդները կարող է երկու հայ երեխայի արտաքսել Հայաստան Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին Ոստիկաններն արգելել են Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման անցկացումը Հայկական համայնքը Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առաջ ցույց է կազմակերպել Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. Կարեն Կարապետյան ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ստեղծված իրավիճակին երկխոսության միջոցով լուծում տալու ջանքերին ԵԽԽՎ համազեկուցողները Սերժ Սարգսյանի քայլը համարձակ են որակել Արայիկ Հարությունյանը ընդունել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում կլինի. բանախոսներից է թուրք պատմաբան Աքչամը Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը Ալիևը մեկնում է Թուրքիա Կայացել է Կարապետյան- Մեդվեդև հեռախոսազրույցը 23.04.2018 ԵԱՀԿ Մինսկի Խումբը կոչ է անում ծանր զինտեխնիկան առաջնագծից հեռու պահել Արցախի նախագահը Երևանում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը Վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Արցախի նախագահին. քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակ Նադյա Մուրադը հորդորում է բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան