Փոս և ուրիշ ոչինչ…

Փետրվարի 5-ին ՀՀ Տավուշի մարզի և անդրկովկասյան թուրքերի կողմից ժամանակավորապես զավթված հայկական Ղազախի սահմանագոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի և ԿՄԽԿ-ի միջնորդությամբ ադրբեջանական կողմին է հանձնվել 1994թ. ծնված դիվերսանտ Սալման Չինգիզ Գուրբանովի դին։ Վերջինը ոչնչացվել է ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ կատարված դիվերսիոն-հետախուզական փորձի հետ մղման ժամանակ։

Դիվերսիայի հետ մղման ընթացքում զոհվել են երեք հայ զինծառայողներ՝ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը և շարքայիններ Էդգար Նարայանն ու Էրիկ Աբովյանը։ Դիվերսիայի և երեք հայ զինծառայողների սպանության հարցով հարուցված գործի շրջանակներում նշանակված էր դատաբժշկական փորձաքննություն, որից հետո հայկական կողմը որոշում էր ընդունել թշնամու դիակը «հայրենիքին» հանձնելու մասին։

Ինձ համար հայկական կողմի՝ առաջին հայացքից մարդասիրական քայլի հետ կապված, ամեն դեպքում, ծագում են մի շարք անկողմնակալ հարցեր։

Դիվերսանտ Գուրբանովը ոչնչացման պահին իր տեղն անգամ չգիտեր. չափից շատ ծխած էր, թե թմրամիջոցների ազդեցության տակ։ Կարճ ասած՝ երազում էր «շեհիդ» դառնալ։

Եթե, ենթադրաբար, այդ անասունն իր նմանների հետ հասներ Չինարի, այնտեղ մեր ծերերի հետ այնպիսի ողբերգություններ կարող էին կատարվել, ինչպես անցած տարվա ապրիլին այդ մսագործներն արել էին Թալիշ գյուղում։ Դիվերսիոն խումբը, ենթադրվում է, եկել էր ոչ թե գյուղը կամ Հայաստանի տարածքում գտնվող որևէ օբյեկտ գրավելու, այլ՝ հատուկ սպանելու նպատակով։ Կարևոր չէ՝ ում. հայ զինվորներին կամ խաղաղ բնակիչներին, ծերերին կամ կանանց։ Նրա նպատակն էր միմիայն հայկական արյունը։

Իմ անձնական կարծիքը, այս հարցի առնչությամբ, հստակ է. ահաբեկիչների դիակները, ովքեր եկել էին սպանելու մեր քաղաքացիներին, ոչ մի դեպքում չպետք է վերադարձվեն ադրբեջանական կողմին։ Նրանք պետք է թաղվեն փոսի կամ խրամատի մեջ՝ առանց գերեզմանաքարի կամ հիշվելու, վերացվեն անհետ և առանց ահաբեկիչների հարազատներին որևէ բան տեղեկացնելու։

Բարձրաձայնո՞ւմ են եվրոպական լիբերալները, թքած նրանց վրա։ Մենք ոչնչացնում ենք ահաբեկիչներին, որոնց ուղարկում է մեզ մոտ մարդատյաց ռեժիմը, որի հանցագործությունները թանկ կոստյումներով և փողկապներով այդ պնակալեզներն ամոթաբար կոծկում են։ Ոչնչացնում ենք մեր ծերերին գնդակահարած և խոշտանգած, մեր զինվորների մարմինները ծաղր ու ծանակի ենթարկած, իսկ հետո իրենց դաժանությունները փաստող լուսանկարները՝ գարշելի գրություններով՝ առ այն, որ դրանք չեն խախտում իրենց ընկերակցության կանոնները, սոցցանցերում տարածած ահաբեկիչներին։

Ինչպես է վերաբերվում թշնամին մեր զոհերի մարմինների հետ, մանրամասնորեն ցույց է տվել ապրիլյան պատերազմը։ Աստված չանի՝ որևէ մեկը տեսնի նման բան, որովհետև այն, ինչ արել են մեր տղաների մարմինների հետ, կարող էր անել միայն թուրքը։ Այո, իրավամբ, և հիմա Հայաստանի կողմից բարի կամքի դրսևորումը՝ շնորհակալության փոխարեն, արժանացել է Զաքիր Հասանովի և Վագիֆ Դարգյահլըի կանտորի անհեթեթ մեկնաբանություններին, ըստ որի՝ դիակի փոխանցումը տեղի է ունեցել Իլհամ Ալիևի ջանքերի շնորհիվ։ Ինչպես ասում են՝ լեռը մուկ ծնեց/ хоть стой, хоть падай /։

Կասպից տարածաշրջանում Գուրբանովին ու նրա նմաններին հիմա սպասվում է հիվանդագին էկզալտացիա. բարձրակարգ թաղումներ, զինվորական պատիվներ՝ գողացված հայկական կամ ռուսական գերեզմանոցներից, «շեհիդ-փորոտիք» հանողների ծառուղում մարմարե գերեզմանաքար, եթերում փառաբանում, վիկիպեդիայում հոդվածներ, «հայրենասիրական» հանդիպումներ նրա հարազատների և ադրբեջանական դպրոցների ու մանկապարտեզների դաստիարակների հետ, «կերակրողին» կորցնելու համար թոշակ, հեռուստատեսությամբ հաղորդումներ, գրքեր, մամուլում հոդվածներ, բարբաջանք՝ թշնամու տասնյակ կամ հարյուրավոր զինվորներ ոչնչացնելու մասին և մի շարք նմանատիպ բաներ։

Այդ վերադարձումներով մենք նպաստում ենք, որ ահաբեկիչների և մարդակերպների գերեզմանը դառնա միայն հայերի հանդեպ ատելություն կուտակող խոնարհման վայր։ Թող սահմանի մյուս կողմից ցանկացած անկոչ հյուր հստակ իմանա մի պարզ բան. Արցախում նրա ոչինչ չի սպասվում, բացի բոլորին անհայտ փոսից։ Միայն փորված փոս և ուրիշ ոչինչ…

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր